Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 3 նոյեմբերի 2010

Պատմական էքսկուրս ըստ տնտեսագետ Բագրատյանի

Այդ էքսկուրսը ՀԱԿ տնտեսագետ Հրանտ Բագրատյանին հանգեցրել է այն մտքին, որ Հայաստանը մոտենում է իր պետականության վերացմանը ինչպես մ.թ. 428 թվականին, ինչպես Բագրատունիների օրոք («Հայկական ժամանակ»), որ «ցանկացած պատերազմում պարտվելու ենք 100 տոկոսով» («Առավոտ»):
«Ժամանակի» պնդմամբ «ՀՀ իշխանությունների` մի քանի ամիս առաջ Ռուսաստանից ստացած 500 հազար» (պետք է լինի 500 միլիոն) դոլար վարկը «բաշխվել է ոչ միայն Հայաստանում»: Թերթի Ռուսաստանից բխող աղբյուրները հաղորդել են, որ դրանից 20 մլն դոլարը տրամադրվել է ԲԱՄՕ ընկերությանը` Սոչիում զվարճանքի կենտրոն և հյուրանոց կառուցելու համար: Ցեմենտի արտադրությամբ զբաղվող երկու այլ օլիգարխների ստվերային եկամուտներն է հաշվել «Հայկական ժամանակը»` «ավելի քան 2.4 միլիարդ դրամ կամ մոտ 7 միլիոն դոլար»:
«Կապիտալն» արձանագրում է, որ «Հացը թանկացվել է, ոչ թե թանկացել», իսկ «Ազգի» նամակագիրը, հաղթահարելով թվերի հանդեպ ունեցած իր «անփարատելի արհամարհանքը», այնուամենայնիվ հաշվարկել է, որ «մեր երկրում ընտանիքի յուրաքանչյուր անդամի բաժին է հասնում 14.000 դրամ` ավելի քան 3 անգամ պակաս նվազագույն կոչված զամբյուղից», ուստի այն «զամբյուղ չէ, այլ մի պուճուր ցելոֆանե տոպրակ»:
«Ֆինանսական հաշտարարն իր ինստիտուտը կայացած է համարում», գրում է «Կապիտալը»` լուսաբանելով Ֆ.Սարգսյանի երեկվա մամուլի ասուլիսը. «Ֆինանսական հաշտարարին հիմնականում բողոքում են բանկերի, գրավատների և ապահովագրական կազմակերպությունների դեմ»:
«Ժամանակը» մի կողմից ՀՀ վարչապետին «օժտում է» դասախոսական տաղանդով, մյուս կողմից այն համարում «թուլություն»: Սույն դատողություններից հետո թերթը մոտենում է բուն խնդրին` Իրանի իշխանությանը Տիգրան Սարգսյանի տված գնահատականի քննադատությանը:
«Հանրապետականը աշխատում է, պոպուլիզմով զբաղվելու ժամանակ չունի», «Հայոց աշխարհին» ասել է Գալուստ Սահակյանը: Նա «հանգիստ է վերաբերվում» այն հայտարարությանը, «թե ԲՀԿ-ն ձգտելու է ընտրողների «50+1» տոկոսի աջակցությանը»: Մեծամասնություն ստանալու դեպքում, սակայն, «ՀԺ»-ի փոխանցմամբ, ԲՀԿ-ն 2013-ի նախագահի ընտրությանը հանդես կգա սեփական թեկնածուով: Իսկ այդ թեկնածուն, ըստ թերթի, կարող է լինել Գագիկ Ծառուկյանը կամ Հովիկ Աբրահամյանը:
«Ժամանակի» տեղական աղբյուրները հայտնում են, որ ՀՀ նախագահը փորձում է «իր շրջապատը մաքրել Ռոբերտ Քոչարյանի կադրերից», որ շուտով պաշտոնանկ է արվելու ՀՀ փոխվարչապետը, «լուրջ գործընթացներ են սկսվել պաշտպանության նախարարի դեմ»: Եվ այլն:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ