Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 4 նոյեմբերի 2010

Բաժանելու և միավորելու արվեստը

«Ժամանակը» կանխատեսում է «պետական կառավարման համակարգի կառուցվածքային փոփոխություն» առաջիկա ընտրության նախաշեմին` այդ համատեքստում «սահմանելով» նաև վարչապետ Տիգրան Սարգսյանի տեղն ու դերը: «Առավոտը» անարդարացի է համարում Տաթևի ճոպանուղու բացման ժամանակ Սյունիքի մարզպետի և մարզպետարանի համագործակցությունը դրվատող նամակը, որ մարզ է ուղարկվել ՀՀ փոխվարչապետի անունից:
«Գոլոս Արմենիին» Հայաստանի համար անցանկալի հետևանքներ է տեսնում Բելառուսի նախագահի` այդ երկրում հայկական կոնյակ արտադրելու առաջարկության մեջ, ինչպես նաև մատնանշում «ԳեոպրոմայնինգԳոլդ» ընկերության գործունեության «մութ էջերը», որոնք այդպես էլ չեն արժանանում երկրի պատկան մարմինների ուշադրությանը` «Ամեն մի փայլող բան ոսկի չէ»:
«Ժամանակի» կարծիքով ՀՀ քրեական օրենսգրքում կառավարության առաջարկած «բավական ընդգրկուն փոփոխությունները» ոչ այլ ինչ են, եթե ոչ դատապարտյալների «փոքր համաներման» մտադրություն:
Հանգամանորեն լուսաբանվել է Հայաստան-ԱՄԷ գործարար համաժողովը: Ահա վերնագրերը. «Կարևորված Հայաստան-Էմիրություններ գործարար համաժողով` տեխնիկական և ոչ միայն տեխնիկական թափթփվածության ուղեկցությամբ» («Ազգ»), «Գրավիչ են լոլիկը, դեղձն ու ծիրանը. արաբները հետաքրքված են հայկական գյուղմթերքով» («Առավոտ»), «Կրկնությունը գիտության մայրն է. հայ-էմիրաթական համաժողովին վարչապետն ստիպված էր կրկնել իր ելույթը» («Կապիտալ»): Խնդրո առարկայի հանդեպ ինքնատիպ վերաբերմունք է ցուցաբերում «Ժամանակը»: Պարզվում է, որ ԱՄԷ-ի ներկայացուցիչներին հետաքրքրել է ոչ թե տնտեսական կապերի սերտացումը, այլ այն, որ «ՀՀ-ից ԱՄԷ կապիտալի արտահոսքը հասել է» մեծ չափերի, ՀԱԿ տնտեսագետ Հրանտ Բագրատյանի հաշվարկով «7-8 հարյուրից 1.5 միլիարդ դոլարի»:
Հայաստանից արտագաղթի նվազման և կառավարության որդեգրած սոցիալական քաղաքականության մասին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությունը «Հայկական ժամանակի» հոդվածագիրը համարել է «ուղղակի լացացնող», որից էլ ծնվել է միտքը, թե «պաշտոնական քարոզչությունը տիեզերք է անեզր»: «Առավոտը» նշել է, թե ՀՀ նախագահին, վարչապետին և ԱԺ նախագահին հասցեագրված մի նամակում հեղինակները պահանջում են վերանայել «Ժամանակավոր անաշխատունակության նպաստի մասին» ՀՀ օրենքի այն դրույթները, որոնք ենթադրում են սահմանափակել «ծննդաբերությունից հետո աշխատող կնոջը հասանելիք նպաստը»: Երկու այլ հրապարակումներում թերթն անդրադարձել է ամենաբարձր պաշտոնյաների աշխատավարձերի թեմային, ինչպես նաև պանրի ու այլ ապրանքների թանկացման պատճառը համարել «տնտեսական արատավոր համակարգը»:
«Հայկական ժամանակը» գրել է, որ ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում քննարկելու և հաստատելու է «ՀՀ գյուղի և գյուղատնտեսության 2010-2020թթ. կայուն զարգացման ռազմավարությունը» և հավելել, թե այնտեղ «սարսափելի բաներ են գրված, որ որևէ կերպ չեն համապատասխանում վիճակագրությանը»: «Հայոց աշխարհը» փորձել է պարզել, թե «ուր են գնում բանկերի փողերը», նաև կարծիք հայտնել, թե «հիպոթեկի շուկան դեռևս տեղապտույտում է», իսկ «հիպոթեկի վարկավորման ոլորտում տիրող վիճակը ցույց է տալիս, որ շուկայի ակտիվացման» ջանքերը «ի վիճակի չեղան աշխուժություն առաջացնել»:
«168 ժամը» փորձել է պատասխանել «արդեն երկու շաբաթ շարքային հայաստանցիներին հուզող հարցին»` «Այնուամենայնիվ, ինչո՞ւ թանկացավ պանիրը»: «Ազգը» գրել է, որ ՏՄՊՊ հանձնաժողովը «կրկին անդրադարձել է պանրի գների բարձրացմանը», «շուկայում տիրող իրավիճակին» և որոշել ուսումնասիրել «պանրի գների իրական բարձրացման» պատճառները` կարևորելով ապրանքի «սոցիալական նշանակությունը»: Մի այլ հրապարակման մեջ թերթը (նաև «Կապիտալը) փոխանցել է Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանի մտահոգությունը, թե «տնտեսական քաղաքականությունը մեր երկրում արատավոր է», իսկ «շաքարավազի թանկացումն ավելի քան պարադոքսալ է»: «Հայոց աշխարհը» պանրի «շեշտակի թանկացման «մեղքը» կաթի վրա բարդելը» համարել է «ուղղակի հեքիաթ», մանավանդ որ «արտասահմանյան որակյալ պանրատեսակները, որ համարվում էին թանկարժեք, «Լոռի» պանրի համեմատ հիմա էժանագին են դարձել»:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ