Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 5 նոյեմբերի 2010

Կոռուպցիայի տրամաչափը

Ինքնին խոսուն են տպագիր մամուլի վերնագրերն ու ենթավերնագրերը. «Կոռուպցիայի դանակը հասել է ոսկորին. նախագահի ու վարչապետի հանձնարարականները» («Հայոց աշխարհ»), «Բացասական երևույթների դեմ պայքարն արդյունավետ չէ, նախագահի հանձնարարությունները պետք է սթափեցնեն կառավարությանը» («Ռեսպուբլիկա Արմենիա»), «Ընդհուպ կադրային փոփոխություններ» պահանջեց վարչապետը` նախարարներին նախագահի հանձնարարականների առնչությամբ» («Ազգ»), «Գյուղնախարարին էլ ամոթանք տվեց. ՀՀ վարչապետը, ի թիվս այլ նախարարների, Գերասիմ Ալավերդյանից էլ էր դժգոհ», «Վարչապետի հետ համաձայն է» («Առավոտ»), «Վարչապետը դժգոհ է նախարարներից» («Արմինֆո-Դելովոյ էքսպրես»), «Ձուկը գլխից է հոտում» («Կապիտալ»), «Այս նեգատիվ երևույթների դեմ մեր պայքարն արդյունավետ չի»,- խոստովանում է վարչապետը» («Իրավունք»), «Վերահսկողությունն ուրախ երգը կիսատ թողեց», «Ո՞ւմ գրպանում է գյուղացու փողը» («Իրատես դե ֆակտո»), «Տիգրանը գնում է պատերազմ», «Տիգրան Գ Ահեղի եռաթև նետը» («Ժամանակ»), «Էդ չափի վարագույր չկա» («Հայկական ժամանակ»):
«Կապիտալը» նկատել է, որ երեկվա նիստում կառավարության հավանությանն արժանացած «Տնտեսական մրցակցության մասին» և ևս երեք օրենքներում փոփոխություններ կատարելու նպատակը ՏՄՊՊ հանձնաժողովի գործունեության արդյունավետության մեծացումն է: Երկու այլ հրապարակումներում թերթը փոխանցել է ForexClud-ի կանխատեսումը, թե գնաճը կրկնակի ավելի կլինի (8.5%), քան բյուջեով է նախատեսված, ինչպես նաև ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանի տեսակետը, որ «2011թ. կարձանագրվի 4.6% տնտեսական աճ», իսկ «գնաճի պատճառը մեր փոքրիկ շուկան է»: «Ժամանակը» «մտահոգվել է», որ «Հրանտ Բագրատյանի ասածները շատ հաճախ «չեն հասկանում» ու «աղավաղում են» և վերստին ներկայացրել 2011թ. ՀՀ բյուջեի և կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ նրա որակումները: Մի այլ հրապարակման մեջ կենսաթոշակային բարեփոխման ծրագիրը թերթը որակել է «քանդման ենթակա համակարգ»:
«Կապիտալը» և «Ազգը» անդրադարձել են կառավարության նիստում հաստատված կենսաթոշակի վճարման կարգին, որի կիրառումը, ըստ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի, հնարավորություն է տալիս նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը:
«Առավոտում» ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը դատավորների և պետական այլ պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման հեղինակային օրինագիծը շրջանառությունից հանելը մեկնաբանել է այն հանգամանքով, որ այն «դարձել էր քաղաքական սպեկուլյացիայի առարկա»: Մի այլ հրապարակման մեջ թերթը «քննության է առել» կրթահամակարգի կնճռոտ խնդիրները` բլոգերների մատուցմամբ («Ողբամ զքեզ, ՀՀ կրթական համակարգ»):
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ