Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 6 նոյեմբերի 2010

Կոռուպցիայի քննադատությունն ու ՎՊ բացահայտումները

«168 ժամը» կառավարության վերջին նիստում մի քանի «նախարարություններին թերացումների և կոռուպցիոն երևույթների համար» ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի քննադատությունը բնորոշել է առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախօրեին Տիգրան Սարգսյանի վարկանիշը բարձրացնելու իշխանությունների փորձ և եզրակացրել. «Բարձրացնում են անբարձրանալին»: Թեմային անդրադարձել են նաև «Գոլոս Արմենիին» ու «Առավոտը», որն ի մասնավորի ակնարկել է, թե իբր «ցասումնալից հակակոռուպցիոն ելույթի» պատճառը նաև «Տիգրան Սարգսյանի անձնական PR-ն էր»: «Կապիտալը» փոխանցել է երեկ Կոտայքի մարզի Գառնի գյուղում լրագրողների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանի կատարած հայտարարությունը. «Աղետի գոտում ներդրումները կկազմեն 250 մլն դոլար»:
Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի երեկվա հրապարակումները «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունում կատարված ուսումնասիրությունների վերաբերյալ գրավել են մի քանի լրատվամիջոցների սևեռուն ուշադրությունը. «Ոսկու հանքերում` քյանդրբազություններ» («Ազգ»), «Ոսկի ծախողներին կծախե՞ն» («Կապիտալ»), «Ում կպաշտպանի կառավարությունը» («168 ժամ»):
«Ժամանակը» ԿԳ նախարարությունում անցկացված ուսումնասիրությունների առիթով հրապարակել է «Վարչապետն ու Վերահսկիչ պալատն ընդդեմ սափրագլուխ նախարարի» հոդվածը: Մի այլ հրապարակման մեջ թերթը Գյուղնախարարության աշխատակցի միջոցով «աչքալուսանք է արել», որ «Հայաստանի սպառողական շուկայում այսօր առավոտյան պանիրը 400 դրամով էժանացել է»` «արտադրողների եկամուտների հաշվին»:
«Հայկական ժամանակը» շարունակել է հետևել դրամի փոխարժեքի տատանումներին և արձանագրել, որ «»ավարտվող շաբաթը դրամն ամփոփել է արժեզրկմամբ», և «նման բան չէր արձանագրվել արդեն 10 շաբաթ»:
«Ժամանակի» հետ զրույցում ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը վերջին շրջանի թանկացումների գլխավոր պատճառը համարել է այն համակարգը, որ առկա է. «օլիգարխիկ տնտեսություն, կոռուպցիա, մի քանի ընտանիքների տնտեսական ու քաղաքական մենաշնորհներ և այլն»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ