Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 9 նոյեմբերի 2010

Երկերեսանի տրանսֆերտնե՞ր...

«Կապիտալը» տեղեկացնում է, որ Ռուսաստանից ավելացել են մասնավոր փոխանցումները, վկայակոչելով ՀՀ ԿԲ 2010թ. սեպտեմբերի տեղեկագիրը, ըստ որի Հայաստան փոխանցվող մասնավոր ընդհանուր փոխանցումների 68 տոկոսը և ոչ առևտրային փոխանցումների 81 տոկոսը բաժին է ընկել Ռուսաստանին: Աճը թերթը պայմանավորում է ՌԴ տնտեսության վերականգնմամբ և նավթի գների աճով: «Ժամանակը», սակայն, Հայաստանի տնտեսության վիճակը այնքան աննորմալ է համարում, որ Հայաստանի զարգացմանը միտված դրական երևույթները տեսնում է որպես վերափոխված «ավերիչ» գործոններ, գտնելով, որ տրանսֆերտները գալիս և գնում են, նպաստելով ՀՀ-ից կապիտալի հոսքերի ծավալների աճին, մինչդեռ դա տեղի չէր ունենա, եթե «ՀՀ-ն ունենար արդյունավետ գործող կապիտալի շուկա»:
«Հայկական ժամանակ»-ի ուշադրության կենտրոնում վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթի արձագանքներն են: Այս թերթի տեղեկություններով այսօր պաշտոնանկ է արվելու ՀՀ առողջապահության փոխնախարար Թաթուլ Հակոբյանը, իսկ ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավար Գագիկ Սայադյանը կմնա պաշտոնում, որովհետև, ըստ թերթի, նա ՀՀԿ անդամ է: Մեկ այլ հրապարակման մեջ «Հայկական ժամանակը» այս ամենը «նախընտրական շոու» է անվանում, նախ հաղորդելով, թե առողջապահության նախարարը ըստ տարածված լուրերի հրաժարական է տվել, ապա տարակուսում, թե ինչպես պատահեց, որ վարչապետի կողմից 10-օրյա ժամկետում գործերը շտկելու հանձնարարություն ստացած ԿԳ նախարար Աշոտյանը մեկ շաբաթով մեկնել է Ստրասբուրգ: «Իրատեսը դե ֆակտո»-ն, վարչապետի Չինաստան և Իրան կատարած այցերը դիտարկում է նախագահականի` նրան ուժեղացնելու հարթությունում. «Ընտրություններն սկսվե՞լ են»:
«Իրավունքը» ընդարձակ հրապարակմամբ անդրադարձել է Վերահսկիչ Պալատի` «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունում կատարած բացահայտումներին, տարակուսելով, թե ինչպես է ՊԵԿ-ը հավատացել այդ ընկերության հեքիաթներին. («Հայաստանի «անտեր» մնացած ոսկու տասնամյա թալանը»):
Օրվա մամուլը բառի բուն իմաստով ըմբոշխնում է Վրաստանում ուրանի մաքսանենգության համար մեղադրվող հայերի շուրջ ծավալվող պատմությունը. («Էլի հայկական մաֆիայի մասին»- «Հայկական ժամանակ», «Քրեաստան բաց երկնքի տակ»- «Ժամանակ» և այլն):
«Հայաստանում գիտությունը հետընթաց է ապրում». «168 ժամ»-ի հետ հարցազրույցում փաստում է Կալիֆոռնիայի համալսարանի Նորթրիջի մասնաճյուղի դասախոս, «ARPA» ինստիտուտի նախագահ Հակոբ Փանոսյանը, իսկ «Новое Время» -ն հույս ունի, որ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ջանքերով ժամանակավոր անաշխատունակության վճարների չափերը կվերանայվեն և օրենքը ՀՀ նախագահի կողմից կվերադարձվի Ազգային ժողով. «Пять дней- беременные, два- отдыхаем? Декретное «ноу-хау» от правительства»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ