Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 10 նոյեմբերի 2010

Կայուն դրամի, անկայուն աթոռների և Մինասի փրկվող որմնանկարների մասին

Ո՞վ է ուտում ՀԴՄ-ների բոնուսները. հարցնում է «Առավոտը» և այդպես էլ չի կարողանում հստակ պատասխանել իր իսկ բարձրացրած հարցին. «ՊԵԿ-ը կամ «Հայփո՞ստն» են գումարները շրջանառության մեջ դնում, թե՞...»: Կառավարությունը, ըստ թերթի հրապարակման, երկու շաբաթ առաջ բոնուսների գումարները փոխանցել է, ՊԵԿ-ն էլ պարզաբանել, որ խնդիրն արդեն լուծվել է, ուրեմն ինչու մարդիկ, հիմնականում թոշակառուները, չեն կարողանում ստանալ իրենց դրամները. գնդակը «Հայփոստի՞» դաշտում է:
Ըստ «Կապիտալի» «Դրամը պատրաստվում է ամանորին» և մեր ազգային արժույթը հին սովորությունը չի փոխել և բռնել է սեզոնային արժեզրկման ուղին: Բիզնես օրաթերթի կարծիքից տարբերվող տեսակետ ունի «Ժամանակը», որը դրամի արժեզրկումը կապում է կապիտալի փախուստի հետ (ըստ Վահագն Խաչատրյանի), սակայն, «ցիտելով» Բագրատ Ասատրյանին, վստահեցնում է, որ «Մինչև տարեվերջ դրամը կայուն կլինի»:
Կայուն չեն, սակայն, առողջապահության փոխնախարարների աթոռները: «Առավոտի» փոխանցմամբ երեկ առողջապահության նախարարությունում ՀՀ վարչապետը «գերգաղտնի» խորհրդակցություն է անցկացրել, թերթն իր հավաստի աղբյուրներից տեղեկացել է, որ հրաժարականների տեսքով պաշտոնանկությունները պայմանավորված են լուրջ բացահայտումներով, սակայն արդեն նախկին փոխնախարար Թաթուլ Հակոբյանին որակել է որպես բանիմաց, կոռուպցիայից հեռու մարդ: «Ժամանակին» տված հարցազրույցում իր աշխատանքից հեռանալը Թ.Հակոբյանը պայմանավորել է նախարար Քուշկյանի հետ գաղափարական անհամատեղելիությամբ, նախարար Հարություն Քուշկյանն էլ նույն թերթին տված հարցազրույցում առողջապահության ոլորտին ուղղված քննադատությունը կապել է բոլորի հետ, մերժելով ՀՀԿ-ԲՀԿ նախընտրական տրամադրվածությունը:
«Ինչ տվեց հարկային ներկայացուցչի նշանակումը». «Հայոց աշխարհի» կարծիքով ընտրված 24 կազմակերպությունների մեծ մասում հարկային մուտքերն աճել են, իսկ ահա «Հյուսիս-Հարավ» միջազգային մրցույթում ամենաէժան առաջարկ ներկայացնողն էլ չի հաղթել («Հայաստանի Հանրապետություն»), իսկ «Կապիտալի» փոխանցմամբ «Թվաբանությամբ են զբաղվել», արդյունքում Երևան-Աշտարակ ավտոմայրուղու կառուցումը հապաղում է:
Մինասի որմնանկարների վերականգնման աշխատանքները, սակայն, չեն հապաղել: «Ժամանակը» շեշտում է, որ «ՀՀ կառավարությունը երկրորդ անգամ է աջակցում Մինաս Ավետիսյանի որմնանկարները փրկելու աշխատանքներին, նաև հիշեցնելով, որ Գյումրիի քաղաքապետը դեմ է եղել որմնանկարները Գյումրիից տանելուն («Վարդանի´կ, մեծ-մեծ մի փրթի, գործ արա»), «Հայաստանի Հանրապետությունն» էլ նշում է, որ առաջիկա օրերին կառավարության շենքում արվեստասեր հասարակությունն էլ հնարավորություն կունենա ծանոթանալու մեծ արվեստագետի աշխատանքներին:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ