Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 13 նոյեմբերի 2010

Ա˜խ այդ «էկոնոմիստը»...

Բրիտանական «Էկոնոմիստ» հեղինակավոր հանդեսը քննադատել է Հայաստանի ընդդիմությանը: «Առավոտը» ներկայացնում է հանդեսի վերլուծաբանների փաստարկներն այն մասին, որ Հայաստանի նախագահի դիրքերն այժմ առավել ապահով են և ՀԱԿ-ի հնարավորությունները` կառավարության երկարակեցությունը վտանգելու կամ նշանակալի փոփոխությունների հասնելու համար ներկայումս մեծ չեն. ՀԱԿ-ը համախմբված ծրագիր չունի և այլն:
«168 ժամին» զայրացրել է ոչ միայն «Էկոնոմիստի» վերլուծությունը. այս թերթը տխրել է, որ օրերս Շվեյցարիայում, մրցակցային պաշտպանության հարցերին նվիրված ՄԱԿ-ի 6-րդ համաժողովի կազմակերպիչները բարձր են գնահատել Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերը:
ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը «Հայոց աշխարհում», մեկնաբանելով ընթացիկ ներքաղաքական զարգացումները, ասում է, որ Ադրբեջանը խոսնակ ունի Հայաստանում` ի դեմս Լևոն Տեր-Պետրոսյանի, նման կարծիքի են նաև մի շարք այլ լրատվամիջոցներ: «Голос Армении»-ին Լ.Տ.Պ-ի վերջին ելույթը դիտարկում է «Հակահայկական ալյանս»-ի հարթությունում, իսկ «Ազգային պետություն» կուսակցության նախագահ Սամվել Շահինյանի կարծիքով «Լևոնը մահվան դեղատոմս է առաջարկում, որը կարող է անել ամերիկացիներին, բայց ոչ հայերին»:
ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում կրկին «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների խնդիրն է: «Առավոտի» փոխանցմամբ «նաիրիտցիների կրքերը հանդարտեցրին», «Կապիտալը» տեղեկացնում է, որ նրանք հանդիպել են նախագահի աշխատակազմի ղեկավարին», «Հայոց աշխարհը» ընդգծում է, որ «նախագահի վերաբերմունքը խիստ է, հանձնարարությունը` հստակ», «Հայկական ժամանակին» ավելի շատ հետաքրքրել է գործարանի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ օգտագործված բառապաշարը:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից հնչեցրած քննադատությունը մի քանի նախարարությունների հասցեին շարունակում է մնալ ԶԼՄ-ների դիտակետում: Առողջապահության նախկին նախարար, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արա Բաբլոյանը «Ժամանակ»-ին տված հարցազրույցում ասել է, որ վարչապետի ելույթից բոլորս պետք է դասեր քաղենք, կարծիք հայտնել, որ վարչապետը հետևողական կլինի, որպեսզի տեսնի արդյունքները («Ես չեմ կարծում, որ այդ մարդիկ դուրս եկան, քանի որ կոռումպացված էին»): ԱՆ նախարար Հարություն Քուշկյանը հերթական հարցազրույցում (այս անգամ` «Ազատություն» ռ/կ) պնդում է, որ վարչապետի քննադատությունը և 3 պաշտոնանկությունները ՀՀԿ-ԲՀԿ ենթատեքստ չունեն: «Հայկական ժամանակն» էլ, տարածված լուրերին ապավինելով, տեղեկացնում է, որ օրերս Քուշկյանը Սոչիում բացել է իր նորակառույց հիվանդանոցը, մեկ այլ հրապարակմամբ էլ ահազանգում, որ հոգեկան հիվանդությամբ տառապողներին շուրջ մեկ ամիս դեղեր չեն տալիս: «168 ժամը», չկարողանալով զրուցել Սոցապահովության ծառայության պետ Վազգեն Խաչիկյանի հետ, նրա «անհետացումը» կապում է Վերահսկիչ պալատի ստուգումների հետ, հնարավոր համարելով, որ «իշխանությունները որոշել են վերջին օրերի պաշտոնանկությունների շարքում չխնայել նաև իրենց թիմակիցներին»:
«Ժամանակը» շարունակում է անդրադառնալ ԱՄՆ հետաքննությունների Դաշնային Բյուրոյի «բացահայտումներին», ներկայացնելով կոնկրետ անուններ, իսկ արդարադատության նախկին փոխնախարար Ա.Ավագյանը «Ազգ» օրաթերթում ներկայացրել է իր դիտարկումները աշխատանքային օրենսգրքում տեղ գտած հակասությունների վերաբերյալ:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ