Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 16 նոյեմբերի 2010

Տնտեսական զարգացման և կառավարման ոլորտի մարտահրավերները

«Հայոց աշխարհի» փոխանցմամբ Երևանում անցկացվող հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստում ԱՄՆ կառավարության ներկայացուցիչ Դ.Ռոզենբլյումը նշել է տնտեսական զարգացման ուղղությամբ Հայաստանի արձանագրած մեծ առաջընթացի, նաև «հատկապես կառավարման բնագավառում» ծառացած մարտահրավերների մասին։ «Կապիտալը» տեղեկացրել է, որ «Հայաստանում կառուցվելիք նոր ատոմային էներգաբլոկի նախագիծը շարունակում է հետաքրքրել ամերիկյան ընկերություններին»։ «Ժամանակը», անդրադառնալով միջկառավարական նիստի աշխատանքին, նշել է «Հայաստանի իրական հատվածում կատարված ուղղակի ներդրումների ծավալը» ամերիկյան ընկերությունների կողմից՝ 3,8մլն դոլար, և այն համարել «ծիծաղելի»։
«Հայկական ժամանակը» ըստ իր տեղեկությունների գրել է, թե ՀՀ վարչապետը Բրյուսելից վերադարձել է «դատարկաձեռն», քանի որ չի հաջողվել «ԵՄ չինովնիկներին համոզել, որ չհրաժարվեն Հայաստանին տրամադրել խոստացված 100մլն եվրո դրամաշնորհը»։ Երկու այլ հրապարակումներում թերթը «քննության է առել» ՀՀ ՊԵԿ նախագահ Գ.Խաչատրյանի «պաշտոնանկության հարցը», ինչպես նաև «Հայաստանում արձանագրվող գների աճը», կամ, ավելի պարզ՝ կյանքի թանկացումը», ինչը, ըստ հոդվածագրի, «այնքան էլ համարժեք չեն ընկալում գործող իշխանավորները»։ «Իրավունքը» նկատել է, թե «թանկացումները հիմնականում արհեստական բնույթի են», նաև հավելել, թե «արդեն կասկածից դուրս է, որ այս տարի պաշտոնական գնաճը ընդհուպ կմոտենա 10 տոկոսի սահմանագծին», և «փաստացի թանկացումները հասնում են շատ ավելի մեծ չափերի»։ «Առավոտը» ահազանգել է Գյումրեցի մի գործարարի մասին, որն իր գերդաստանով լքում է երկիրը և «իր բիզնեսը տեղափոխում է հարևան Վրաստան»։ «Հայոց աշխարհը» կարծիք է հայտնել, որ «ճգնաժամից հարստանում են միայն բանկերը»՝ արտաքին աղբյուրներից ներգրավված միջոցների հաշվին, մինչդեռ «տնտեսությունը, վարկային բարձր տոկոսադրույքների պատճառով», դարձյալ կանգնած է «կոտրած տաշտակի առջև»։
«Կապիտալը» «Վերահսկիչ պալատը խախտել է Սահմանադրությո՞ւնը» հարց  - խորագրով հրապարակել է «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության պաշտոնական հաղորդագրությունը:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ