Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 18 նոյեմբերի 2010

Բյուջետային քննարկումների և ՎՊ բացահայտումների շուրջ

«Առավոտը», անդրադառնալով ԱԺ-ում 2011թ. ՀՀ պետական բյուջեի նախագծի քննարկմանը ու կառավարության հետ հարցուպատասխանի մանրամասներին, ոչ պատահաբար առանձնացրել է աղքատության ավելացման կանխատեսման մասին «պատգամավորական հարցին» ՀՀ վարչապետի պատասխանը. «հետճգնաժամային աշխարհը նման չի լինելու մինչճգնաժամային աշխարհին», նաև հավելել գնաճի վերաբերյալ ֆինանսների նախարարի մեկնաբանությունը. («Հուսով ենք, որ հաջորդ տարվա համար մեր կանխատեսումները իրատեսական են» և «կառավարության ու ԿԲ-ի կողմից գնաճը զսպելու քայլեր են ձեռնարկվում»): «Հայկական ժամանակը» հնչեցրել է «ահազանգ», թե իբր «կառավարությունն իր վարչապետի առաջնորդությամբ» մինչև օրս «ոչինչ չի արել` բացի պարտքեր վերցնելուց», թե վարչապետի` «բյուջեի մասին ելույթները սպառնալիք են մեր երկրի անվտանգությանը»: Եվ այլն:
Մամուլում շարունակվել է ՎՊ-ի և ԱԺ պատգամավոր Սպարտակ Մելիքյանի միջև հակամարտության թեմայի արծարծումը «նոր երանգավորումներով»: «Ժամանակը» այն բնորոշել է որպես «Սպարտակի ապստամբությունն ընդդեմ Իշխանի պալատի»: «Հայոց աշխարհը» գրել է, որ ՎՊ ղեկավար Իշխան Զաքարյանի հրապարակած հաշվետվությունը խորհրդարանում «միանգամայն որոշակի մտորումների տեղիք է տալիս»: «Առավոտը» մի քանի այլ պարբերականներին միանալով տեղեկացրել է, որ ՎՊ-ը դիմել է դատարան` պահանջելով ՀՀԿ խմբակցության պատգամավորին պարտավորեցնել ԱԺ ամբիոնից ներողություն խնդրել», իր հերթին «պատգամավորը այսօր կառաջարկի զրկել իրեն անձեռնմխելիությունից», որպեսզի «որևէ մեկը չասի, թե կաշկանդում եմ... քննությունը մինչև վերջ տանելու համար»: «168 ժամը» նշել է, թե ԱԺ-ում երեկ շարունակվել են փոխադարձ մեղադրանքները պատգամավորի ու ՎՊ նախագահի միջև, փորձել փնտրել-գտնել քաղաքական ենթատեքստ և հարցրել` «Ո՞ւմ ականջներն են երևում «ձայնազուրկ» պատգամավորի ետևից»: Մի այլ հրապարակման մեջ թերթը զարմանալի է համարել, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նոյեմբերի 4-ի նիստի ժամանակ «Ոստիկանությանը շրջանցել է» և «որևէ կերպ չի անդրադարձել այնտեղ գոյություն ունեցող անօրինական երևույթներին»:
«Առավոտը» նախարարությունների գործունեության վերաբերյալ դիտողությունների ու քննադատության առիթով հարցրել է, թե դա «հերթական PR քա՞յլ» է, «թե՞ արդյունավետ կադրային քաղաքականությանն ուղղված անկեղծ ջանք»: Երկու այլ հրապարակումներում թերթը նկատել է, թե «դատելով Հայաստանի կառավարիչների քայլերից». խնդիր է դրված դեղամիջոցների վաճառքն էլ կենտրոնացնել օլիգարխների ձեռքում», նաև հավելել, թե ըստ ձկնաբույծների «կառավարությունը ոլորտի խնդիրները միայն իրենց վզին է փաթաթում»: «Ժամանակը» անդրադարձել է Ճարտարագիտական համալսարանի ուսանողների հետ վարչապետի հանդիպմանը և կարծիք հայտնել, թե «օտարալեզու դպրոցների խնդիրը կապելով օտար լեզուների տիրապետելու խնդրի հետ», Տիգրան Սարգսյանը «ըստ էության, խեղաթյուրում է իրականությունը»:
«Ազգը» «զավեշտալի» է համարել իրողությունը, որ «ՀԴՄ կտրոնների շահումները և բոնուսները դարձյալ չեն տրամադրվում»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ