Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 19 նոյեմբերի 2010

Մամուլի «բազմերանգ» թիրախները

«Հայաստանի Հանրապետության» տեղեկացմամբ կառավարության երեկվա նիստը «մի շարք նորություններ էր պարունակում կրթության, հարկային, տեսչական ստուգումների և այլ ոլորտների մասով» («Դպրոցներն ու բուհերը թիրախային ոլորտներ են», «Ավտոմեքենաներ` շահող կտրոնով»): «Հայկական ժամանակը» ՀՀ վարչապետի անդրադարձը գյուղատնտեսության, առողջապահության ու գիտության և կրթության նախարարություններում տեղի ունեցած փոփոխություններին «գնահատել է» որպես բոլշևիկյան, ապա, փորձելով ապացուցել, թե «ծանր շրջան է կառավարության համար», իր հանգույն անդրադարձել է հարկային բարեփոխումների գործընթացներին ու դրանք որակել «տապալված»: Ըստ «Առավոտի» կառավարության վերջին մի քանի նիստերը «բավականին հետաքրքիր են անցնում», և թերթը դա փորձել է փաստել տարբեր քաղաքական գործիչների մեկնաբանությունների հիման վրա (Պ.Հայրիկյան, Ալբերտ Բաղդասարյան և այլք): Մի այլ հրապարակման մեջ («Հնարավոր է` ՀԴՄ-ներով ավտոմեքենա շահեք»), պարբերականը փոխանցել է ՀԴՄ կտրոնների «վճարման կարգերում» կատարված փոփոխությունների մասին ՊԵԿ-ի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանի պարզաբանումները լրագրողներին: ՀԴՄ կտրոններով շահումների թեմային անդրադարձել են «Կապիտալը» («ՀԴՄ-ները նոր էյֆորիա են խոստանում»), «Ազգը» («ՀԴՄ կտրոններով հիմա էլ ավտոմեքենա») կրթական համակարգի հիմնախնդիրներին` «Ժամանակը» («Կոռուպցիոն երևույթները կրթական համակարգում արմատացած են»), «Առավոտը» («Անառողջ աժիոտաժն արանքից կհանեն»). միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին հարող տարածքներում միասնական ճարտարապետական լուծումներով միջավայրի ձևավորման հիմնահարցին` «Հայաստանի Հանրապետությունը» («Ուզում են անկանոնը կանոնակարգել»):
Երեկ ԱԺ-ում 2011թ. ՀՀ պետական բյուջեի քննարկման մանրամասներին, մասնավորապես ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի և ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի մեկնաբանություններին հետևել են «Առավոտը» («Կայունություն` կրկնապատկված արտաքին պարտքո՞վ»), «Կապիտալը» («Գնաճը` ըստ բյուջեով նախատեսվածի» և «Ժամանակը» («Թալանել են մոտ 15 մլրդ դոլար»), որը, ի դեպ, 2011թ. բյուջեի նախագծում հարկեր-ՀՆԱ հարաբերակցության վերաբերյալ ԿԲ նախագահի պարզաբանումները համարել է «սենսացիոն հայտարարություն»:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ