Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 20 նոյեմբերի 2010

ՀՆԱ-ի աճի դանդաղումը և ճգնաժամի չմոռացվող դասերը

Տնտեսական աճի վերաբերյալ ԱՎԾ կողմից երեկ հրապարակված օպերատիվ տվյալներին անդրադարձել են «Հայկական ժամանակը» («Նվազումը աճում է») և «Կապիտալը» («ՀՆԱ-ի աճը շարունակում է դանդաղել»), որ նաև հեգնանքով հավելել է, թե «չեն օգնում նույնիսկ եղջերավորներն ու հավերը», հիշեցնելով ժամանակին գյուղնախարարի կատարած վստահեցումը, թե ոլորտում արձանագրված «լուրջ անկումը հնարավոր կլինի մեղմել ձվի և անասնաբուծական արտադրանքի ծավալները մեծացնելու հաշվին»:
«Ժամանակը» հետևել է նախօրեին ՊԵԿ-ի կողմից մոնիթորինգի ենթարկվող 343 խոշոր հարկատուների վճարած հարկերի թեմային, մասնավորապես այդ մոնիթորինգի հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքներին և դարձյալ պնդել, թե «էլի «քամում են» փոքրերին» (փոքր ու միջին ձեռնարկատիրական գործունեություն ծավալած հարկատուներին): Մի այլ հրապարակման մեջ թերթը կարծիք է հայտնել, թե ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի և ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սպարտակ Մելիքյանի միջև ծագած հակամարտությունը «ուշագրավ զարգացումներ է ստանում» ու կրկնել, թե պատգամավորի թիկունքում իրականում կանգնած է Ռոբերտ Քոչարյանը», ով դրանով փորձում է վրեժխնդիր լինել» ՎՊ վերջին նիստում «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունում կատարված բացահայտումների հրապարակման համար: «Ազգը» թեմային անդրադարձել է` փոխանցելով խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների մեկնաբանությունները. «Անակնկալ, որ աշխուժացրեց խորհրդարանի աշխատանքը»:
«Առավոտի» տեղեկացմամբ 2011թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի կողմից հիշեցմանը, թե «չեն իրականացել սոցիալ-տնտեսական այն խոստումները, որոնք տրվել են կոալիցիոն ուժերի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրերում», հակադարձել են ՀԿԿ-ական պատգամավորներ Գալուստ Սահակյանն ու Հերմինե Նաղդալյանը («Հայաստանում կան մարդիկ, որոնք չեն իմացել,որ աշխարհում տնտեսական ճգնաժամ է եղել»). իր հերթին ՀՅԴ պատգամավորը պնդել է, թե կառավարությունը կամ պետք է ներկայացներ «իր ամբողջական հրաժարականը», կամ` «վստահության քվե ակնկալեր հանրությունից»:
«Կապիտալը» իրազեկել է, որ երեկ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների նիստում, որին մասնակցել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ընդունվել է առևտրի գոտու ստեղծման պայմանագրի նախագծի նախապատրաստման ընթացքի մասին որոշում, և նոր պայմանագիրը ենթադրելու է «համագործակցության որակապես նոր փուլ»: Մի այլ հրապարակման մեջ թերթը նկատել է, որ «Հայաստանում չեն կարող կյանք ապահովագրել, և դա բացատրվում է «օրենսդրական բացով»:
«168 ժամը» փորձել է բացահայտել կոռուպցիայի լավ ու վատ կողմերը և նախ զգուշացրել է մեր հասարակության համար կոռուպցիայի աղետալի հետևանքների մասին, ապա փնտրել ու գտել նաև, թերթի բնորոշմամբ, «դրական կողմերը» («Թուլացնում է հասարակության լարվածության աստիճանը» և այլն):
«Հայոց աշխարհը» տեսակետ է հայտնել, որ «ՀԴՄ կտրոնների խաղարկությունը հարթ չի ընթանում», նաև փորձել պարզաբանել, թե «ինչ կտա հերթական փոփոխությունը»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ