Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 25 նոյեմբերի 2010

Պարտքի վտանգավոր չափ առայժմ չի լինի

Կառավարության նիստերի դահլիճում երեկ տեղի ունեցած Մինաս Ավետիսյանի «Հանդիպում» և «Խաչքարի մոտ» որմնանկարների վերաբացման արարողությանն անդրադարձել են «Հայաստանի Հանրապետությունն» ու «Հայոց աշխարհը» և փոխանցել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությունը. «այսուհետև դահլիճը բաց է լինելու բոլոր քաղաքացիների համար», որպեսզի «մարդիկ կարողանան գալ և դիտել որմնանկարները»։
«Կապիտալը» գրել է, որ երեկ կառավարությունում հրավիրված խորհրդակցության ժամանակ, անդրադառնալով ՀԲ խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի «Doing buziness 2011» զեկույցին, վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ հիմնական բաղադրիչը, որով Հայաստանը բավական վատ դիրքեր է զբաղեցնում, «հարկային և մաքսային վարչարարությունն է», և «հարկավոր է մեկ տարվա ընթացքում որակական բարելավում ապահովել այդ բնագավառում»։
«Ժամանակը» նախ հիշատակել է տնտեսագետներ Հրանտ Բագրատյանի, Բագրատ Ասատրյանի, Վահագն Խաչատրյանի և այլոց մտահոգությունը, թե ՀՀ արտաքին պետական առկա պարտքի բեռը Հայաստանի համար լուրջ խնդիր է, ապա, դիմելով ԱՊՊ-ի ծանրության չափի գնահատման միջազգայնորեն ընդունված ցուցանիշների օգնությանը, արձանագրել, որ «արտաքին պետպարտքի վտանգավոր չափ առայժմ չի լինի»։ «Հայոց աշխարհը» հավելել է, որ «չնայած այս տարի բյուջետային եկամուտների հավաքումը բարելավվել է», սակայն մտահոգիչ է, որ «բյուջեի մուտքերն աճել են հիմնականում... ի հաշիվ ԱԱՀ-ի և եկամտահարկի», «գնալով մեծանում է բյուջեի կախվածությունը ներմուծումից» և «տնտեսության վիճակը նախորդ տարվա ճգնաժամից հետո այնքան էլ չի բարելավվել»։
«Առավոտը» տեղեկացրել է«Ժամանակավոր անաշխատունակության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների դեմ նախագահական նստավայրի առաջ մի քանի տասնյակ երիտասարդ հղի կանանց ցույցի մասին։ «Ժամանակը» կառավարության այսօրվա նիստում ներկայացված Շիրակի մարզպետարանին գումարներ հատկացնելու մասին նախագիծը փորձել է բացատրել նրանով, թե «Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը մտադրվել է «կապիտալ վերանորոգել իր աշխատասենյակը»։ «Հայկական ժամանակը» անդրադարձել է նիստի օրակարգում ընդգրկված մի այլ որոշման նախագծի, որի հաստատումը նախատեսում է ԱՎԾ-ին թույլատրել բացել արտաբյուջետային հաշիվ, ինչը, ըստ թերթի, թույլ կտա Իտալիայի կառավարությունից ստանալ ՀՀ 2011թ. մարդահամարի կազմակերպման նպատակով հատկացվող 12 հազար եվրոյի դրամական ներդրումը։ Մի այլ հրապարակման մեջ հարկերի հավաքման ոլորտում արձանագրված գերակատարումների մասին ՊԵԿ-ի զեկույցները թերթը համեմատել է խորհրդային «հին ու բարի ժամանակների» հաղորդագրությունների հետ («Հնգամյակը՝ 4 տարում» և այլն)»։ ՀԴՄ կտրոնների վիճակահանության նոր կարգի վերաբերյալ ՊԵԿ-ի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանի հաղորդած մանրամասները ներկայացրել են «Կապիտալը»՝ («Մեկ տարվա ընթացքում՝ 150 ավտոմեքենա»), և «Ազգը» («Ավտոմեքենաները խաղարկվելու են մինչև դրանց սպառվելը») միաժամանակ շեշտելով, որ, շնորհիվ ՀԴՄ կտրոնների վիճակահանության և բոնուսների ներդրման, պետական բյուջեի եկամուտները 2010թ. 8 ամիսների ընթացքում աճել են 6մլրդ դրամով։
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ