Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 26 նոյեմբերի 2010

Ապահովագրությունը որպես ուղիղ ճանապարհ

Տարբեր կուսակցությունների և առանձին գործիչների վարկանիշերի բացահայտման նպատակով կատարվող սոցիոլոգիական հարցումների արդյունքներին օրվա մամուլը հետևել է առանձնակի ջանասիրությամբ։ «Հայկական ժամանակի» երկու հրապարակումները փորձել են «հավելյալ տեղեկություններ» հաղորդել սոցհարցման պատվիրատուի՝ «Պոպուլուս» բրիտանական ընկերության մասին («Անպատասխան, դժբախտ սեր», «Պոպուլուս» սերիալը եթերում»), հընթացս հավելելով, թե իբր «պարզվում է, որ Տիգրան Սարգսյանը իրեն և իր կառավարությանը գովերգող... հայտարարությունների համար հիմք հանդիսացող տվյալներ է գնում»։ Այլ մի հրապարակման մեջ թերթը նշել է, թե «ներիշխանական շրջանակներում լարված վիճակ է տիրում», ինչը պայմանավորված է Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովից սպասելիքներով, ավելին, վերջին օրերին «իշխանության կուլիսներում սկսել են քննարկել ԲՀԿ-ի՝ կոալիցիայից դուրս գալու հնարավորությունը»։ «Ժամանակը» կարծիք է հայտնել, թե «իշխող կոալիցիան, իրավամբ, հայտնվել է բավական բարդ իրավիճակում» առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ, և փորձել դրանով բացատրել տարբեր սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքների հրապարակումը («ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն՝ պոտենցիալ «արտագաղթողների» վտանգի առաջ»)։ «Ազգը» և «Հայոց աշխարհը» ներկայացրել են «Սոցիոմետր» ՀԿ նախագահ, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի տեսակետները, ըստ որոնց «Հանրապետականը բացահայտ առավելություն ունի», Հայաստանի քաղաքական ազդեցիկ դեմքերի ցուցակում «ամենազդեցիկ մարդը նախագահ Սերժ Սարգսյանն է»։
«Կապիտալի» փոխանցմամբ կառավարության երեկվա նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը անդրադարձել է ՀԲ հետ համատեղ իրականացվող կառավարության այն ծրագրին, որն այսուհետև նախարարություններին կվերապահի «ոլորտային քաղաքականության մշակումը», իսկ ԾԻԳ-երը կլինեն «գործառույթներ իրականացնող մարմիններ»։ Մի այլ հրապարակման մեջ թերթը կարծիք է հայտնել, թե կենսաթոշակների անկանխիկ՝ բանկային հաշվին փոխանցելու միջոցով վճարումը թոշակառուներին «նոր գլխացավանք» է պատճառելու, քանի որ, մասնավորապես, պարզ չէ, թե ով է վճարելու համապատասխան նոտարական ծառայությունների համար։ «Առավոտին» հետաքրքրել են կառավարության նիստում «Ջրային օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի բուռն քննարկման մանրամասները («Ռոբերտ Նիկոլայիչը ճիշտ է ասում»)։ «Իրավունքը» հարցրել է, թե «ինչու պետք է էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարվի լուծել» Երևանի հասարակական զուգարանների հարցը («Ասք էկոնոմիկայի նախարարության ու երկու զուգարանների մասին»)։ «Ժամանակը» փորձել է ապացուցել, թե «ավտոմեքենաների օգտագործումից բխող պարտադիր ապահովագրության համակարգը դեռ չսկսված ձախողվում է»։ Թեմային անդրադարձել են նաև «Կապիտալը», («Գութանները դեռ չեն ապահովագրել») և «Հայոց աշխարհը» («Ապահովագրումը դանդաղ է ընթանում»), որը տեղեկացրել է նաև կատարված սակագնային նոր փոփոխությունների մասին։ «Ազգը» նշել է մինչև 70մլն դրամ շրջանառություն ունեցող ընկերություններում տեսչական ստուգումները երկարաձգելու վերաբերյալ կառավարության որոշման մասին, նաև ներկայացրել ներդրված «ռիսկերի հիման վրա ստուգումների համակարգը» (խոսքը վերաբերում է մարդկանց կյանքին և առողջությանը, ինչպես նաև շրջակա միջավայրին սպառնացող վտանգներին, որի դեպքում ՀՀ վարչապետի գրավոր հանձնարարությամբ կարող են իրականացվել ստուգումներ)։
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ