Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 27 նոյեմբերի 2010

Գյուղատնտեսության ծանր տարին և «Երևանի փրկության կոմիտեն»

«Հայաստանի Հանրապետությունը» տեղեկացրել է Երևանի Նոր-Նորքի անձնագրային նոր, տեխնիկապես վերազինված բաժանմունք ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի երեկվա այցի մասին և մեջբերել նրա խոսքը, որ ստեղծված պայմանները ոչ միայն թույլ կտան մատուցել որակյալ ծառայություններ, այլև էապես նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը։ Մի այլ հրապարակման մեջ թերթը, «Կապիտալի» հետ միասին, նշել է, որ երեկ Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված Պետական կառավարման մարմինների զարգացման համապարփակ ծրագրի շրջանակային փաստաթղթի վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը երկու կողմին պարտավորեցնում է լիրաժեք և արդյունավետ համագործակցել և նպաստել Եվրամիության այցագրային ռեժիմի հեշտացմանն ու Հայաստանի պետական կառավարման մարմինների զարգացմանը՝ այդ նպատակով 2011-13թթ. Հայաստանին տրամադրելով 32մլն եվրո գումար։
«Կապիտալն» անդրադարձել է մինչև 2010թ. նոյեմբերի 10-ը «Երիտասարդ ընտանիքներին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրով կատարված աշխատանքներին։ «168 ժամը» հավելել է, որ արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ծրագրում կատարված փոփոխությունները ներկայացրել է ֆինանսների նախարարության ֆինանսական շուկայի վարչության պետ Կարեն Թամազյանը և եզրափակել, թե իբր «հերթական աղմուկը իրական էֆեկտից մեծ է»։ Թերթը երկու այլ հրապարակումներում նախ հիշատակել է սեփական տեղեկությունները, ըստ որոնց առաջիկայում ԲՀԿ-ն պաշտոնապես հայտարարելու է նախագահական ընտրություններում այս կամ այն թեկնածուին պաշտպանելու կամ սեփական թեկնածուով հանդես գալու մասին (ինչով էլ պայմանավորված են, ըստ թերթի, «ՀՀԿ-ԲՀԿ արդեն անթաքույց հակասությունները»), ապա կարծիք հայտնել, թե «սոցիոլոգիական հարցումներն արդեն հասարակությանը պատրաստում են, որ խորհրդարանում լինելու են... նույն դեմքերը, նույն կուսակցությունները» («Իշխանական կոալիցիա՝ «Չիչիկով&Co.»)։
«Առավոտի» փոխանցմամբ ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը կառավարության հետ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ առաջարկել է ստեղծել «Երևանի փրկության կոմիտե», քանի որ ըստ ՀՅԴ-ական խորհրդարանականի «քաղաքաշինական արկածախնդրությունն ու շահը ուղղակի վտանգում են մայրաքաղաքի ապագան»։
«Հայկական ժամանակը» հարցրել է, թե «ինչու է հիմա արժեզրկվում դրամը» և ինքն էլ փորձել պատասխանել, թե դա «խիստ ձեռնտու է Կենտրոնական բանկին», և ԿԲ-ն, իբր, դա «իրականացնում է հանուն օլիգարխների լրացուցիչ շահույթների՝ լավագույն դեպքում՝ չգիտակցելով, վատագույն դեպքում՝ դիտավորյալ»։
«Ժամանակը» «Հայաստանին սով է սպասվում» ահաբեկող խորագրով հրապարակման մեջ ներկայացրել է տնտեսագետ Արմեն Պետրոսյանի հայտարարություններն ու գնահատականները տնտեսության ներկայի ու ապագայի վերաբերյալ («բոլոր օրենքներում բացակայում է մասնավոր սեկտորը», «մեզ սպասվում է կատաստրոֆիկ իրավիճակ» և այլն)։
Երեկ «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ գյուղատնտեսական հիմնախնդիրների վերաբերյալ ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանի գնահատականներին ու գալիք տարի սպասվող բերքի մասին կանխատեսումներին անդրադարձել են «Կապիտալը», և «Հայոց աշխարհը»։ «Ազգը» հավելել է նաև բանախոսի եզրակացությունը, թե գյուղատնտեսությունում «ծանր վիճակի» պատճառը «սխալ կադրային քաղաքականությունն է»։
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ