Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 30 նոյեմբերի 2010

Տեղական արտադրողների շահերը

«Ազգը», հիշատակելով հայտնի ճշմարտությունը, որ տնտեսության կենսունակության և զարգացման գրավականը տեղական արտադրությունն է, միաժամանակ առաջադրել է տեղական արտադրողներին աջակցման ու նրանց կողմից սպառողների շահերի պաշտպանության հիմնահարցը, գտնելով, որ եթե «շարունակվի այնպես, ինչպես հիմա է, ապա կտուժենք բոլորս»:
«Իրավունքը» և «Ժամանակը» անդրադարձել են Գյուղատնտեսության նախարարության բուսասանիտարիայի տեսչության պետ Վռամ Գուրզադյանի աշխատանքից ազատման «նոր մանրամասներին», ըստ որոնց, մասնավորապես Վ.Գուրզադյանի մեկնաբանությամբ, ՕԵԿ-ական նախարարի միջոցով աշխատանքից ազատվել է նախկին ՕԵԿ-ականը` Արթուր Բաղդասարյանի հրահանգով: «Առավոտը» վկայակոչել է 2012թ. հունվարի 1-ից եվրոպական չափանիշներով (GMP պայմաններով) դեղարտադրություն իրականացնելու մասին կառավարության որոշումը և նշել, որ այդ ամենին հասնելու համար «դեղագործներից մեծ ծախսեր են պահանջվում», նաև փոխանցել «Արփիմեդ» դեղ արտադրող ընկերության տնօրեն Վաչագան Ղազարյանի կարծիքը, որ «դա ավելի թափանցիկ կդարձնի դեղարտադրության գործընթացը»: Դեղերի շուկային անդրադառնալով ըստ սեփական «իշխանական աղբյուրների» հաղորդման, «Ժամանակը» գրել է, թե իբր վարչապետ Տիգրան Սարգսյանը «մտադիր է վերաբաժանում կատարել» և դառնալ «այդ շուկայում ազդեցիկ դիրք ունեցող ներկրողներից մեկը»: «Հայկական ժամանակի» փոխանցմամբ կառավարությունը առաջիկայում քննարկելու է «Սևանա լճի ափին բարձր լեռնային մարզական կենտրոն» ստեղծելու հայեցակարգը և, միաժամանակ, կարծիք հայտնել, թե «դժվար թե որևէ նորմալ երկրում որևէ մարզական կենտրոն կառուցելու համար հայեցակարգ ընդունվի»: «Կապիտալը» ներկայացրել է երեկ հրավիրված ասուլիսում «Ավարայրտուր» տուրիստական ընկերության տնօրեն Արմեն Սահակյանի դիտարկումը, թե «Հայաստանում զբոսաշրջիկների հաշվառման կարգը թերի է», երկիր «մուտք գործող բեռնատար մեքենաների վարորդներին ներառում են զբոսաշրջիկների դասում», փոխանցել նաև Ներգնա տուրօպերատորների միության նախագահ Ռոբերտ Մինասյանի «խոստովանությունը», ըստ որի «ոլորտում աշխատող կադրերի 95%-ից ավելին համապատասխան մասնագիտական կրթություն չունի»: Մի այլ հրապարակման մեջ թերթը զետեղել է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանի հայտարարությունը, որ «ԱՊՊԱ համակարգը լրացուցիչ բարդություն չի առաջացնի առուծախով հաճախ զբաղվող վարորդների հետ», և «չի խանգարի մեքենաների վաճառքին»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ