Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 1 դեկտեմբերի 2010

Լրատվամիջոցների «զարմանահրաշ» հարցերը

Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսների սոցիալ-տնտեսական իրավիճակի վերաբերյալ ԱՎԾ-ի երեկ հրապարակած տվյալները «Հայկական ժամանակին» դրդել է նախ հերթական անգամ «անսպասելիորեն զարմանալ» («Էս ներդրումներն ինչու նվազեցին», «Էս գներն ինչու աճեցին»), ապա ներկայացնել այդ տվյալներն ու կարծիք հայտնել, թե «Ճգնաժամային տարվա... ցուցանիշների հետ համեմատության մեջ այս տարվա ցուցանիշները ավելի վատ են»: «Ժամանակը» հավելել է, թե Հայաստանն աստիճանաբար վերածվում է «բարձր գնաճ արձանագրող երկրի, և գների ճախրանքը սպառնում է դառնալ խրոնիկ»: «Հայոց աշխարհը» տեղեկացրել է, թե «ինչի հաշվին է ավելացել արտահանումը» Հայաստանից (շուրջ 800 մլն դոլարի ապրանք), նաև կարևորել, որ զգալի աճ կա թանկարժեք քարերի ու մետաղների և դրանցից պատրաստված իրերի արտահանման ոլորտում: «Առավոտը» գրել է, թե «հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել» «Գեոպրոմայնինգգոլդ» և «Հարավկովկասյան երկաթուղի» կազմակերպությունների շուրջ և բարձրացնելով հարցը, թե «ով է շահագրգռված մեր երկրից խոշոր ներդրողների հեռանալու մեջ», հավելել. «Թվում է, թե GPM Gold-ին և ՀԿԵ-ին վարկաբեկելու փորձերը նախագահական ինստիտուտին նետված մարտահրավեր են»: Մի այլ հրապարակման մեջ թերթը նշել է Ախուրյանի շաքարի գործարանի աշխատակիցների` դեկտեմբերի 1-ից «անհայտ ժամանակով հարկադիր արձակուրդի» գնալու առիթով դժգոհության մասին և հարցրել. «Շաքարի գործարանը դեռ չբացված` փակվո՞ւմ է»:
«Հայկական ժամանակի» փոխանցմամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ ստորագրել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի ավագ որդուն` Տիգրան Սահակյանին ՀՀ առողջապահության փոխնախարար նշանակելու մասին «վաղուց սպասված որոշումը». թերթը հավելել է նաև, թե Առողջապահության նախարարն այժմ շրջապատված է բացառապես այնպիսի տեղակալներով, որոնք կամ ՀՀԿ անդամ են, կամ «վայելում են այդ կուսակցության ղեկավարության վստահությունը»: «Ժամանակը» «նախընտրական շրջանի մոտենալուն զուգահեռ ներքաղաքական ինտրինգը» փորձել է գտնել «ՀՀԿ-ԲՀԿ տիրույթում», դրանով բացատրել ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության կազմից երկու ԲՀԿ-ականների փոխարեն «հանրապետականների նշանակումը» և հարցրել «Ծառուկյանը գործո՞ն, թե՞ խաղից դուրս»:
«Կապիտալը» անդրադարձել է երեկ Զարգացման հայկական գործակալության կազմակերպած «Օտարերկրյա ուղղակի ներդրումները Հայաստանում» խորագրով համաժողովին, որին մասնակցել է նաև էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը և որի դիտարկմանը, թե «Հայաստանն իր առջև խնդիր է դրել 2013թ. ՀԲ կողմից հրապարակվող Doing Business զեկույցում տեղ զբաղեցնել լավագույն քսանյակում», թերթը դժվարացել է համաձայնել: Թերթի երկու այլ հրապարակումները համապատասխանաբար ներկայացրել են «Հայության ապագան թափոններն են» հոդվածը, որում հեղինակը մասնավորապես կարծիք է հայտնել, թե « տեղեկատվական տեխնոլոգիաներում հայ մասնագետները կարող են լինել միայն երկրորդ դերերում», և տեղեկատվություն, որ ՎԶԵԲ-ի ներդրումները այս տարի Հայաստանում կկազմեն 80 մլն դոլար, որոնք կտրամադրվեն տարբեր ոլորտներում իրականացվող 26 ծրագրերին:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ