Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 3 դեկտեմբերի 2010

Հընթացս` գնահատականներ

Կառավարության երեկվա նիստի աշխատանքները լուսաբանել են գրեթե բոլոր լրատվամիջոցները. «2011-ի պետական բյուջեի նախագիծը փոփոխվել է», «Վարչապետի հանձնարարականները» և «Ծխախոտի ներկրումն աճում է» («Առավոտ»), «Տրիլիոն ենք ծախսելու, մնում է հավաքենք» և «Օրենքը չի փոխվի, հարկերը կփոխվեն» («Հայկական ժամանակ»): «Կառավարությունն անսաց ԱՀԿ-ի պահանջներին». մասնավորապես նշել է «Կապիտալը» և հավելել, թե իբր «Հայաստանը սկսել է պտուղներ քաղել պրոտեկցիոնիստական քաղաքականությունից», և «կառավարությունն այս տարի ստիպված է մասամբ վերացնել» ծխախոտի և օղու շուկայում տեղական ու ներկրվող արտադրանքի միջև առկա խտրականությունը»: Մի այլ հրապարակման մեջ թերթը նշել է, որ ԱՄՀ-ն Հայաստանին «ըստ սցենարի» տրամադրում է լրացուցիչ 57.6 մլն դոլար:
«Ժամանակը» ներկայացրել է ՀՀ-ում միջին ամսական անվանական աշխատավարձի վերաբերյալ ԱՎԾ-ի օրերս հրապարակած տվյալները և փոխանցել տնտեսագետ Մ.Արիստակեսյանի դիտարկումները (ՀՀ-ում քաղաքացիական ծառայողի բազային ցածր աշխատավարձը (40.000 դրամ) «կոռուպցիան... խթանող ամենակարևոր պատճառներից մեկն է» և այլն): Մի այլ հրապարակման մեջ թերթն անդրադարձել է Տավուշի և Գեղարքունիքի մարզերի դպրոցներում 2011թ. հոկտեմբերի 1-ից իրականացվելիք, թերթի փոխանցմամբ` «դպրոցական սնունդ» ծրագրին (որ նախատեսված է Պարենի համաշխարհային կազմակերպության ծրագրով) և կարծիք հայտնել, թե իբր «... 50 հազար աշակերտի ստամոքսների հաշվին փորձաշրջան կիրականացվի»: «Իրատես դե ֆակտոն» ներկայացրել է ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանի հետ զրույցը. խորհրդարանականը ներկայացրել է իր դիտարկումները արդար ընտրությունների, պատգամավորների կրթական մակարդակի, նաև տիրող կոռուպցիոն երևույթների վերաբերյալ: «Հայոց աշխարհը» լուսաբանել է ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանի` երեկվա ասուլիսում արտահայտած գնահատականները. «Հակամենաշնորհային դաշտի ստեղծումը անհրաժեշտություն է», «վարվում է տնտեսական քաղաքականություն, որը հույս է ներշնչում, թե ապագայում տնտեսության զարգացումը ավելի բարդ կլինի», «մեքենաների պարտադիր ապահովագրության կարգը գործում է ողջ աշխարհում, սակայն... մենք չունենք գործընթացի իրականացման համապատասխան մեխանիզմներ և ֆինանսական ռեսուրսներ» և այլն: Ապահովագրական շուկայի խնդիրներին, մասնավորապես այդ թեմայով «ՌոսԳոսՍտրախ» ընկերության նախագահ Դանիլ Խաչատուրովի երեկվա ասուլիսին անդրադարձել են «Կապիտալը» («Խաչատուրովը մի ոտ շուտ է եկել Հայաստան»), «Հայոց աշխարհը» («Պարտադիրը կխթանի կամավոր ապահովագրումը»), «Ազգը» («Ապահովագրական շուկայում Հայաստանը մեծ ներուժ ունի») և «Իրավունքը» («Պարտադիր ապահովագրության շուրջ կրքերը դեռ թեժանում են»), որը նաև հավելել է, թե իբր ընթացող ապահովագրության «արդյունքները հուսադրող չեն» և «ԿԲ-ի համապատասխան չինովնիկներն անցած շաբաթ նույնիսկ լաց էին լինում, թե ամեն ինչ խառնվել է իրար»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ