Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 9 դեկտեմբերի 2010

Սևերը սկսում են և պարտվում...

«Wikileaks»-ի բացահայտումները խամրեցին. ԶԼՄ գլխավոր թեման կրկին Երևանի այսօր արդեն նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի շուրջ սրընթաց զարգացող իրադարձություններն են` հանրապետության նախագահի խիստ և հստակ դիրքորոշումը, անընդունելի վարքագիծ դրսևորած քաղաքապետի հրաժարականը, նաև քրեական գործ հարուցելու մասին «Հայկական ժամանակի» և «Ժամանակի» լավատեղյակ աղբյուրների վկայությունը:
Ըմբոշխնելով կատարվածը, չորրորդ իշխանությունը ջանք չի խնայել հատկապես հրապարակումների վերնագրերի ընտրության հարցում. «Լուժկովի էֆեկտը»- «168 ժամ», «Սևերը սկսում են և պարտվում»- «Ժամանակ», «Չոռնին խաբել է շեֆին»- «Հայկական ժամանակ», «Անընդունելի և անհանդուրժելի»- «Ազգ» և այլն: «Առավոտի» խմբագիրը առաջնորդող հոդվածում ի հավելումն հիշեցնում է, որ նման արարք դրսևորած երկու այլ պաշտոնյաներ` Էջմիածնի քաղաքապետը և Սյունիքի մարզպետը հրաժարական չեն տվել, որովհետև այս դեպքերում տուժողները «արարողակարգից» չէին: «Առավոտը» մեկ այլ հրապարակմամբ ներկայացնում է ԱԺ մի խումբ պատգամավորների կարծիքը ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի մասին. «Մարդուն վատաբանելը վատ ավանդույթ է», թեպետ «Ժամանակը» կարծում է, որ հայտնի միջադեպին ակամա մասնակցության պատճառով փակվել են նրա վարչապետ դառնալու բոլոր ճանապարհները:
Երկու օր առաջ մամուլի դաշտ վերադարձած «Երկիրը» ՀՀԿ-ին ու ԲՀԿ-ին հիշեցում է հղել անվճար բուժօգնության ակցիաների մասին` «Պետություն, թե՞ բարեգործ»:
Ազգային ժողովում երեկ վերսկսված 2011թ. ՀՀ պետական բյուջեի քննարկումներին անդրադառնալով «Երկիրը» նախ հռետորաբար հարցրել ու փորձել է պարզել, թե «իրականում ի՞նչ արժե սպառողական զամբյուղը», ապա կարծիք հայտնել, թե «բյուջեն ավելացրել են դրամի արժևորման հաշվին»: «168 ժամը» բյուջեի նախագծի լրամշակված տարբերակը բնորոշել է որպես «նախընտրական արշավին սպասարկող», «Հայկական ժամանակը» նշել, որ նախագծում թերևս «որևէ էական փոփոխություն այլևս չի լինի», չմոռանալով նաև կրկնել, թե իբր «կառավարությանը չի հետաքրքրում իրական «բիզնես միջավայրը», հետաքրքրում են միայն «սիրուն-սիրուն ցուցանիշները»: «Առավոտում» ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում կատարված փոփոխությունների վերաբերյալ կարծիք է հայտնել, թե «Հղիներից վերցնում ` բյուջե են լցնում»: «Հայոց աշխարհը» փաստել է, որ բյուջեն կգերազանցի «տրիլիոնի սահմանը»: Մի այլ հրապարակման մեջ թերթը կարծիք է հայտնել, որ «Գնաճը չի ենթարկվում ԿԲ կանխատեսումներին», նաև հավելել, թե նախօրեին տեղի ունեցած նիստում, անդրադառնալով վերաֆինանսավորման տոկոսադրույքին, ԿԲ խորհուրդը «խոստովանել է, որ գրեթե անհնարին է դարձել նախատեսված գնաճի ապահովումը»: Գնաճի թեման արծարծել են նաև «Կապիտալը» («Ինչո՞ւ Կենտրոնական բանկը չի սանձում գնաճը») և «168 ժամը» («Թռիր վերև, իջիր ցած»), ըստ որի ԿԲ-ն «ամենևին էլ զարմացած չէ» և չի էլ բացառում, որ «գները կարող են էլ ավելի բարձրանալ»:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ