Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 10 դեկտեմբերի 2010

«Ես Ձեր կողքին շնչասպառ եմ լինում, ինձ մթնոլորտ տվեք...»

Կադրային վերջին փոփոխությունները Վազգեն Մանուկյանը ողջունել է, ասել, թե «սա մեր կյանքում նոր էջի սկիզբն է, ինչը նշանակում է, որ անպատժելիության մթնոլորտը փոխվելու է» («Առավոտ», «Երկուսը` նավակում, չհաշված հանգամանքները»): Պակաս լավատես չեն «Երկիրը». «Բոլորն ինչ-որ սկզբի են սպասում. վերափոխման, առողջացման, ինքնամաքրման սկզբի», («Շարունակությունն ինչ է լինելու»), «Իրավունքը». «...դրական փոփոխությունների քաղաքական կամքի դրսևորում արդեն տեսնում ենք» («Դեկտեմբերյան «սյուրպրիզներ» կադրային խաղատախտակին») և «Հայոց աշխարհը». «... նման քայլերը միայն ավելի են ամրացնում իշխանությունը, ավելի վստահ ու համընթաց, արդյունավետ են դարձնում իշխող մեքենայի ընթացքը» («Իշխանության մեջ նոր որակ հաստատելու հրամայականը»): Տպագիր մամուլը իրեն չի զրկում նաև հետագա քայլերը կանխագուշակելու բավականությունից: «Հայկական ժամանակի» կարծիքով ՀՀ նախագահի «հաջորդ քայլերից մեկը կարող է լինել Ազգային ժողովը» ցրելը», իսկ «Հայռուսգազարդի» ղեկավարի «Երևանի քաղաքապետ նշանակելու քաղաքական որոշումն արդեն կայացվել է»: «Ժամանակի» «լավատեղյակ աղբյուրների» փոխանցմամբ շուտափույթ պաշտոնանկություն է սպասում նախագահի աշխատակազմի ղեկավարին: «Երկիրը» այն միտքն է արտահայտում, որ ՀՀ վարչապետը գյուղատնտեսության նախարարին հեռացնելու «առավել քան բավարար պատճառներ ուներ», սակայն «բարի մրցավարի նման» խնայում է նրան («Վարչապետի ուռկանում «մանրաձկներ» են»): Երեկ ԱԺ-ում 2011թ. պետբյուջեի հաստատման առիթով ԲՀԿ-ական խորհրդարանական Վարդան Բոստանջյանը «Ժամանակի» հետ զրույցում անդրադարձել է այն խնդրին, թե ինչու բյուջետային քննարկումների արդյունքում «ընդդիմադիրների առաջարկներից ոչ մեկը չի ընդունվել»: Թերթը հրապարակման ՀԳ-ում փոխանցել է նաև «Ժառանգության» ներկայացուցիչ Անահիտ Բախշյանի տեսակետը, թե «կոալիցիոն ուժերի կողմից ներկայացվել են բազմաթիվ կրկնվող առաջարկներ, որոնք ընդհանրապես իմաստ չուներ առաջարկել»: Թեմային անդրադարձել են նաև «Հայոց աշխարհը» և «Հայկական ժամանակը», որին առավելապես հետաքրքրել է հարցը, թե ինչու առաջիկայում կառուցվելիք միջուկային նոր էներգաբլոկի շինարարության համար բյուջեի նախագծով «ոչ մի լումա չի տրամադրված»: Գնաճի թեման հուզել է «Իրավունքին» («ԿԲ-ն անցել է կրուտիտների՞») և «Երկիր»-ին («Գնաճի անատոմիան»):
«Կապիտալը» գրել է, որ «կառավարությունն ամեն կերպ փորձում է աշխուժացնել ԱՊՊԱ գործընթացը հատկապես գյուղական բնակավայրերում» և մասնավորապես ներկայացրել կառավարության երեկվա նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի` այդ կապակցությամբ առաջարկներն ու հանձնարարականները: Մի այլ հրապարակման մեջ թերթը նշել է, որ Հայաստանում քննարկվում է նաև պարտադիր բժշկական ապահովագրության հիմնախնդիրը, նաև հավելել, թե «ի դեպ, դեռ հայտնի չէ, թե ինչ սոցիալական հետևանքներ է ունենալու ԱՊՊԱ-ի ներդրումը»:
«Առավոտը» (նաև «Կապիտալը») տեղեկացրել են, որ նորաստեղծ «Համահայկական բանկ» ԲԲԸ-ը, որի գործադիր տնօրեն երեկ նշանակվել է Վահրամ Ներսիսյանցը, «չի աջակցի պետական պաշտոնյաներին», քանի որ «առևտրային բանկ չէ և նախատեսում է երկարաժամկետ ներդրումներ իրականացնել արտահանումը խթանող ընկերություններում, որոնք համաշխարհային շուկայում մրցունակություն են ապահովելու»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ