Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 14 դեկտեմբերի 2010

Եթե, ... ապա

Եթե «Հայկական ժամանակին» խիստ զարմացրել է 2011թ. պետբյուջեի «ամենակարևոր ցուցանիշի» (հարկային եկամտի և պետական տուրքի) կլորությունը (650 մլրդ դրամ), ապա «Ժամանակը» «ընդհանրական համեմատություններով» ցույց է տվել նույն այդ բյուջեի (արդեն հաստատված) «դեմքը», որն ըստ թերթի բնավ էլ սոցիալական չէ:
«168 ժամը» ծանրութեթև է անում Երևանի քաղաքապետի թեկնածուների հնարավորությունները` կանխատեսելով, որ անկուսակցական Կարեն Կարապետյանի ընտրվելը ՀՀԿ ներսում «խանդով» կընդունեն, ինչպես եղավ «Տիգրան Սարգսյանի դեպքում, երբ նա նշանակվեց վարչապետի պաշտոնում»: «Ժամանակը» «շատ հավանական» է համարում, որ «2010թ. դեկտեմբերի վերջին հրաժարական ներկայացնի Արմեն Աշոտյանը», քանի որ նրա պաշտոնին «աչք ունի Գոհար Քյալյանը, վերջինիս պաշտոնին էլ միանգամից երեքը` Բելլա Քոչարյանը, Արա Մինասյանը և Դերենիկ Դումանյանը»: Եվ այլն:
Վերլուծելով և պարզաբանելով ռուս գրականությունից հայտնի «ցարիբոգ» հասկացության իմաստը, «Առավոտի» գլխավոր խմբագիրը բացահայտում է այդպիսի անձանց ներկայությունը նաև հայ իրականության մեջ: Մասնավորապես, գեներալ Մանվելի որդի քաղաքապետն իրավունք ունի մարդ ծեծել և մնալ անպատիժ, քանի որ տվյալ դեպքում ծեծվողը «ՀՀ նախագահի արարողակարգի ներկայացուցիչ» չէ. «մի «ցարիբոգը» իրավունք չունի ձեռք բարձրացնելու այլ «ցարիբոգի» վրա»:
«Սփյուռքի նախարարությունը գրոհում է. ՀՀ կառավարությունը անտեսել է ֆինանսների նախարարության տեղեկանքը և ընդունել մի փաստաթուղթ, որը ֆինանսական հենք չունի և կյանքի չի կոչվելու»,- գրում է «Առավոտը»` նկատի ունենալով նախորդ նիստում հաստատված «Հայրենադարձության գործընթացի կազմակերպման հայեցակարգը». «...ունենք հերթական կառավարական որոշում, որ գեղեցիկ բառերի և սիրուն ցանկությունների ամբողջություն է միայն»: Իսկ «Իրավունքը», արձանագրելով ԾԻԳ-երի «մի շարք լիազորությունների» ընդլայնումը և դրա հետևանքով նախարարությունների թուլացումը, հարցնում է` «Էլ ո՞ւմ են պետք նախարարությունները»:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ