Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 15 դեկտեմբերի 2010

«Նամակ, նամակ, նամակիդ կսպասեմ...»

Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԱՄՆ-ում բնակվող Պավել Բարսեղյանը ՀՀ էկոնոմիկայի նախարարի խնդրանքով դեռևս անցյալ տարի մեկից ավելի անգամ նամակ է հղում նրան` շարադրելով իր գաղափարը ու նաև փորձում պայմանավորվել, որ հանդիպեն: «Ու ցայսօր դեռ հանդիպում եմ»,- ասում է Բարսեղյանը «Ազգի» թղթակցին: Իսկ գաղափարն այն էր, որ ՏՏ ոլորտում օգտագործվի տարբեր նախագծերի կառավարման Հայաստանի ներուժը: «Առավոտի» թղթակիցը կարծիք է հայտնում, որ Գյումրին դատարկվում է «նույն էկոնոմիկայի նախարարության` այսքան տարի մատը մատին չխփելու, աշխատատեղերի հարցը չլուծելու պատճառով» («Գյումրիի մանկավարժականի շենքը` այսուհետ տեխնոպա՞րկ. երեկ մեկ անգամ ևս քննարկվեց Գյումրին բարեկարգ` ժամանակակից փողոցներով ու տրանսպորտով տեխնոքաղաք դարձնելու ուտոպիան»):
Գործարար Վահան Քերոբյանը գտել է իր մտքերը հասցեատերերին հասցնելու կերպը` պատասխանելով «Կապիտալի» թղթակցի հարցերին: Ահա դրանցից մի քանիսը. «ԿԲ-ն կարող է իրեն թույլ տալ մի փոքր արձակել բանկերի ձեռքերը, որպեսզի նրանք կարողանան ավելի մոտիկ լինել իսկական շուկային», «Հինգդրամանոցները կարող են զսպել գնաճը» և այլն: Իսկ ԿԲ-ն, հանձին իր նախագահի, այս տարվա գնաճը կանխատեսում է 8.1 տոկոս («Կապիտալ»):
Հայաստանի արտաքին պարտքի խնդիրը քննարկել է երկու թերթ` «Ժամանակը» («Եթե դոլարը բաժանեին ժողովրդին, օգուտն ավելի մեծ կլիներ») և «Երկիրը» («Որքանո՞վ է ծանր արտաքին պարտքի բեռը»):
Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի ընթացքը նկարագրել են գրեթե բոլոր թերթերը. «Ժառանգությունը» խոստանում է հարամել» («Ժամանակ»), «Բոյկոտեցին» («ՀԺ»), «ՀՅԴ-ն բոյկոտում է ԱԺ արտահերթ նստաշրջանը» («Առավոտ»), «Տխուր օր էր Աժ-ում» («Երկիր»):
«ՀԺ»-ն նշելով, որ «պետական գնումների համակարգը կոռուպցիայից խուսափելու ամենազորեղ մեխանիզմներից է», քննադատում է «մեկ աղբյուրից» գնում կատարելու արատավոր եղանակը, որը տարածված է մեզանում:
«Երկիրը» վիճարկում է մեր հայրենակիցների «ինքնառեալիզացիայի» համար այլ երկրներում պայմաններ ստեղծելու վարչապետի միտքը` «Պարադոքսներ. ո՞ւր են գնում լեզու չիմացող, անփող, հուսահատ հայերը»: Նույն թերթը հարցնում է, թե ինչ եղավ վարչապետի նախաձեռնությամբ լրատվամիջոցների հետ նոր ոճով աշխատելու հայեցակարգը: Թերթի համար «գաղտնիք չէ», որ պետական մարմինների հասարակայնության հետ կապերի բաժինների աշխատակիցները «կանոնավոր ներկայանում են գործի, սուրճ խմում, թերթում են օրվա մամուլը, լրահոսից կատարած նշումները ներկայացնում են վերադասին, ստանում են նոր հանձնարարականներ և իրենց գործն համարում ավարտված»:
Չի անտեսված «կադրային հարցը». «ՀԺ»-ի պնդմամբ արդարադատության նախարար է նշանակվելու Գևորգ Կոստանյանը:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ