Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 21 դեկտեմբերի 2010

«Գնա մեռիր` արի սիրեմ»

Պարզվում է` Ներսես Երիցյանը «իր գիտելիքների խորությամբ», բազմակողմանի կրթությամբ զգալի առավելություն ունի նորանշանակ նախարարների նկատմամբ: Սույն կարծիքը հայտնողը «Ժամանակն» է, որը բոլորովին վերջերս Երիցյանի անողոք քննադատն էր: Թերթը նաև Վաչե Գաբրիելյանի` արտասահմանում ուսում առնելուց հետո Հայաստան վերադառնալը արձանագրում է իբրև թերություն, քանի որ 90-ական թվականներին արտերկիր 100 ուղարկվածներից և ոչ մեկը չի վերադարձել: Նրանք «բավականին բարձր ու պատասխանատու պաշտոններ են զբաղեցնում ԱՄՆ-ում ու միջազգային ֆինանսական կազմակերպություններում»,-հայտնում է «Ժամանակը» և նույն «երկաթյա տրամաբանությամբ» բնութագրում մյուս նորանշանակ պաշտոնյաներին: Թեման շարունակում է «Իրավունքը»` մանրամասն թվարկելով «գնացած» ու «եկած» պաշտոնյաների դրական ու բացասական հատկանիշները`«Փոփոխություններ, երբ ժամանակը նեղում է»: «Բայց ինչո՞ւ Ներսեսը»,-մորմոքում է թերթը և հավելում` Տիգրան Դավթյանը «վա՞տ ֆիննախ էր»: Անդրադառնալով «Հայռուսգազարդի» խնդիրներին, «Իրավունքը» և «Գոլոս Արմենիին» տեղեկացնում են, որ ռուսական «Գազպրոմը» մտադիր է 400 մետրանոց երկնաքեր` «Օխտա-Կենտրոն» կառուցել նաև Երևանում: Իսկ ընդհանուր առմամբ «երևանցիների 74.3 տոկոսը դրական է գնահատում վերջին շրջանում տեղի ունեցած կադրային փոփոխությունները», «168 ժամի» էջերում հայտնում է APR Group հետազոտական կենտրոնը: Այս թերթը, ինչպես նաև «Առավոտը» (առաջին էջում և լուսանկարով) փաստում են վարչապետ Տիգրան Սարգսյանի` մանկավարժական համալսարանի կառավարման խորհրդի նախագահ ընտրվելը: «Ազգի» փոխանցմամբ գյուղնախարարը, հակառակ պտտվող լուրերին, չի պատրաստվում պաշտոնանկ լինել, վարչապետն էլ խոստացել է կառավարության կազմի նոր փոփոխության մասին տեղեկություն տալ «ժամանակը գալուն պես»:
«Իրավունքը» հետամուտ է եղել մեր երկրի` «աղքատության առումով» անցած տարվա իրավիճակի վերաբերյալ պաշտոնական վիճակագրական ցուցանիշներին և կարծիք հայտնել, թե ուսումնասիրությունները, որ կատարել են «մեր պաշտոնական» և «Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի» փորձագետները, նաև չափորոշիչները, «տարակուսանք են առաջացնում», ուստի «գործ ունենք աղքատության նվազեցված իրավիճակի հետ» («Հայաստանում այս տարի էլ աղքատները գնալով շատանում են»): «Հայկական ժամանակը» վիճարկել է այս տարվա 11 ամիսների ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակի մասին ԱՎԾ հրապարակած ցուցանիշները (2.6 տոկոս տնտեսական աճ անցած տարվա նույն ժամանակի համեմատ), միաժամանակ մտահոգիչ համարել էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների նվազումը, ինչպես նաև այն, որ «մանրածախ առևտրի ծավալները ճիշտ նույնն են, ինչ անցած` ճգնաժամային տարում», աճել են ներմուծման ծավալները և այլն:
ԱՎԾ ներկայացրած ցուցանիշներին «Կապիտալը» անդրադարձել է «Աճ կամ աճպարարություն» հրապարակմամբ, «168 ժամը» փորձել է պարզել, թե «Որքանով է երջանկացնում ԱՎԾ-ն» և հայտարարել, թե իբր «պետք չէ մոռանալ, որ միայն պաշտոնական վիճակագրության հիման վրա լուրջ եզրակացություններ անել չի կարելի»: «Ազգը», հակառակը, նշել է, որ տնտեսական աճի «փոքր-ինչ բարձրացումը» ցույց է տալիս, որ «Հայաստանի տնտեսությունը որոշակի կայունացման շրջան է մտել», նաև զգուշացրել, որ եկող տարվա ընթացքում «նման ցուցանիշը բավարար... համարվել չի կարող»:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ