Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 22 դեկտեմբերի 2010

Գազի գինը, օրենքներն ու առաջարկությունները` թևանցուկ

Հայաստան մատակարարվող գազի թանկացման վերաբերյալ «Հայռուսգազարդ»-ի վարչության նախագահի տեղակալի հայտարարությունը «Կապիտալին» դրդել է ապսպրել, որ «Գազպրոմը» Հայաստանին հիշեցնում է շուկայական գնի մասին»: «Ի՞նչ են ուզում»,- հռետորական հարց է ուղղել «Հայկական ժամանակը» և ինքն էլ պատասխանել, թե «Քոռ դանակով մորթում են»: «Ժամանակը» անդրադառնալով թեմային ( «Գազային ինքնագիտակցություն` առանց գազի»), առաջարկել է խնդրին տալ «հիմնարար լուծում» և «ընդհանրապես հրաժարվել գազի գնի վերաբերյալ... նվաստացուցիչ բանակցություններից» ու «համաձայնվել վճարել շուկայական գինը», որը հնարավորություն կտա նաև տնտեսությունը տեղափոխել «որակապես նոր փուլ»:
ԱԺ-ում «Լեզվի մասին» օրենքի երեկվա` «բուռն մթնոլորտում» քննարկմանը հետևել են «Ազգը» («Մեկը հոգեբույժ է ուզում, մեկը` պարտոկրատիայի կազմալուծում, իսկ «Լեզվի մասին» օրենքի քննարկումն ավարտվեց», «Ժամանակը» (« Լեզվի օրենքն ու հայ ազատագրական պայքարը») և «Հայոց աշխարհը» («Քննարկումները ավարտվեցին. կողմերը չեկան ընդհանուր հայտարարի»), որ նաև, մի այլ հրապարակման մեջ, փոխանցել է ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանի նկատառումը, որ «կառավարությունը, այս նախագիծը բերելով խորհրդարան, քննարկումների արդյունքում» այն ավելի ընկալելի դարձրեց հանրությանը:
«Ազգի» տեղեկացմամբ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը երեկվա ասուլիսում ամփոփել է անցնող տարին ու ներկայացրել, իր խոսքով, «այս տարվա ձեռքբերումները»: «Ժամանակը» գրել է, թե Հայաստանը «պիռատության» դեմ փորձում է օրինական պայքար սկսել (նկատի ունենալով 2011թ. մարտի 1-ից ուժի մեջ մտնող «Հսկիչ դրոշմապիտակների միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» ՀՀ օրենքը), ինչը, ըստ թերթի, «լրջորեն անհանգստացրել է «իշխանական որոշ ուժերի, անհատ պաշտոնյաների», որոնք պատրաստ են ոչ միայն «իրենց ազդեցության տակ գցել Արթուր Բաղդասարյանին», այլև «համոզել ՀՀ վարչապետին, որ 2011թ. մարտի 1-ից կառավարությունը քաշի «ձեռքի արգելակը» և «օրենքը չկիրառվի»: Մի այլ հրապարակման մեջ թերթը նշել է, թե, ըստ «Մարդու իրավունքներ-96» կուսակցության ղեկավար Ռուբեն Թորոսյանի հայտարարության, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը «մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ է դարձել Սահմանադրության խախտմամբ»:
«Կապիտալը» հիշատակել է «Great Thornton international» և «Միջազգային ֆինանսական կորպորացիա» կազմակերպությունների կողմից իրականացված հետազոտությունների արդյունքները, ըստ որոնց «2010թ. հայ գործարարները պակաս լավատես են երկրում տիրող տնտեսական իրավիճակի նկատմամբ, քան 2009 թվականին», և «Հայաստանի շուկայում առավել ծանր հարկային բեռը կրում են փոքր ու միջին ընկերությունները և անհատ ձեռնարկատերերը»: Մի այլ հրապարակման մեջ թերթը գրել է, որ չնայած «կարմիր մետաղը թանկանում է», ինչի հետևանքով «Հայաստանից պղնձի արտահանումն ավելացել է», սակայն դա չի նպաստել երկրում պղնձի վերամշակման ճյուղին. «հանգամանք, որ հատուկ է թույլ զարգացած երկրներին»: «Ժամանակը» զրուցել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հետ, որին «հաջողվել է ստեղծել մեգաէկոնոմիկայի այբուբենը» և ով դեմ է իտալական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մտահոգությանը, որ «...Հայաստանը անհանգստացած է Եվրոպական քրիստոնեական արժեքային համակարգի կորստով»: «Հայոց աշխարհը» շարունակել է մտահոգվել, որ «ապրանքները թանկանում են, իսկ դոլարը` էժանանում»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ