Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 23 դեկտեմբերի 2010

Շրջանառվող հարցերի հետագիծը

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի երեկվա հանդիպումը ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ Սանկտ Պետերբուրգ քաղաքում օրվա մամուլի ուշադրության կենտրոնում է` տարակերպ մեկնաբանություններով: «Հայկական ժամանակը», նշելով հանդիպման ժամանակ ՌԴ վարչապետի հույսհայտնումը, թե ՀՀ նախագահի ու վարչապետի աջակցությամբ ռուսաստանցի «գործարարներն իրենց ավելի հարմարավետ կզգան» և ՀՀ վարչապետի դրական պատասխանը, հարցրել է, թե «Է՞լ ինչ են ուզում ռուսները»` թվարկելով, թերթի փոխանցմամբ, «այլ տարբերակով... ռուսներին հանձնված» ձեռնարկությունները և առանձին ոլորտները: «Կապիտալը» մասնավորապես կարևորել է նախ ՌԴ վարչապետի հիշեցումը, թե «չնայած 2009-ը լի էր դժվարություններով, այդուհանդերձ, Ռուսաստանը Հայաստանին աջակցել է` արտոնյալ պայմաններով տրամադրելով 500մլն դոլարի վարկ, ապա նաև ակնարկ-ակնկալիքը, որ «ռուս գործարարները Հայաստանում ավելի լավ զգան»: «168 ժամը» ոչ պատահական է համարել երկու երկրների վարչապետների հանդիպումը ՀՀ ԱԺ-ում «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում լրացումների և փոփոխությունների իրականացումից հետո: Մի այլ հրապարակման մեջ թերթն անդրադարձել է նաև ռուսական «ՌԲԿ» գործարար թերթի զրույցին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ («Էվոլո՞ւցիա, թե՞ «Ռևոլուցիա». ո՞րն է հոգեպես ավելի ապահով»):
«Առավոտը» կարծիք է հայտնել, թե էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում ստեղծված հանձնաժողովը, որն ուսումնասիրում է ռուսական կապիտալով գործող «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության կողմից թույլ տրված խախտումների վերաբերյալ ՀՀ ՎՊ եզրակացությունը, առաջիկայում այլ ելք չի ունենա, «քան ջրել ՎՊ-ի աղմկահարույց բացահայտումները»:
«Ժամանակը» գրել է, թե ըստ պաշտոնական վիճակագրության, մասնավորապես ՊԵԿ-ի, ֆինանսների նախարարության և ԱՎԾ հրապարակած թվերի պարզ համեմատությունը «փաստում է», որ Հայաստանի 343 ամենախոշոր հարկատուները «ավելի քիչ են ավելացրել բյուջե վճարվող հարկերն ու պարտադիր վճարները» և եզրակացրել, թե «որքան շատ է խոսվում փոքր ու միջին բիզնեսի աջակցության մասին, այնքան շատ է «ճզմվում» փոքր ու միջին բիզնեսը»: «Երկրի» հետ զրույցում էկոնոմիկայի նախկին նախարար Վահրամ Ավանեսյանը մասնավորապես նշել է, թե «շատ լուրջ բացթողում է համարում պետական ծառայողի ցածր աշխատավարձը», նաև դեմ է «կառավարության բոլոր հավակնոտ ծրագրերին», քանի որ «ներկայումս շատ կարևոր է... առաջ գնալ քայլ առ քայլ»:
«2011-ի բյուջեն ամենավատն է»,- «Առավոտում» այսպես է գնահատել ՀՀ տնտեսական վիճակը ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը և պնդել, թե «այս տարի ևս ԿԲ փողերը քամուն է տվել»: Մի այլ հրապարակման մեջ («Հին ու նոր խոտանը») թերթը վերստին անդրադարձել է վերջերս կատարված պաշտոնանկությունների թեմային և կարծիք հայտնել, թե «ամեն ինչ կատարվում է այնպես, ինչպես կարգադրել էր...Բիվալովը «Վոլգա-Վոլգա» ֆիլմից. «Ընդունել քաղաքացիներից խոտանը և հանձնել նրանց նորը»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ