Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 25 դեկտեմբերի 2010

«Արի, նոր տարի, գալուստդ բարի»

Նոր տարվա նախօրեին մամուլը առանձնակի «ամփոփիչ տոնայնությամբ» է փորձել անդրադառնալ տնտեսական հիմնահարցերին: «Հայկական ժամանակը» գրել է, թե «դրամի փոխարժեքը առնվազն վերջին 5-6 տարիներին եղել է այն առանցքը, որի շուրջ պտտվել է մեր ամբողջ... տնտեսությունը»: «Ժամանակը» ներկայացրել է 2010թ. տնտեսական ոլորտի վերաբերյալ ՀԱԿ տնտեսական հանձնաժողովի անդամ Վահագն Խաչատրյանի գնահատականը, թե իբր Հայաստանի տնտեսական անկման պատճառը ամենևին էլ ճգնաժամը չի եղել, այլ` «ներքին խնդիրները», ինչպես նաև ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի մի շարք դիտարկումները, թե` «մեր տնտեսությունը չի զարգանում», «Հաստատված բյուջեն բոլորիս ուղղակի ասում է` լուրջ մի վերաբերվեք, որևէ հարց լուծելու նպատակ չկա», ուստի «լուծումները քաղաքական դաշտում են» և այլն: Նույն թերթը մի այլ հրապարակման մեջ որոշել է նաև փոխանցել «իր տեղեկությունները», թե իբր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը «անձամբ խնդրել է միջազգային կառույցների ներկայացուցիչներին չքննարկել» ՀԱԿ-ի ներկայացրած «100 քայլ»-ը և առողջապահության ոլորտին առնչվող ծրագրերը:
«Հայաստանի Հանրապետությունը» հրապարակումներից մեկում նշել է երեկ տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի հայտարարությունը, որ 2010թ. գործունեության ծրագրի նախատեսված 8 միջոցառումներն ամբողջությամբ կատարվել են, մյուսում` գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանի մտահոգությունները, ով տարին ոլորտի համար գնահատել է անբարենպաստ: Ասուլիսներին անդրադարձել են նաև «Կապիտալը» («Մանուկ Վարդանյանը ֆինանսների նախարարությանը ձոր ուղարկեց» և «Գերասիմ Ալավերդյան. 2010-ը գյուղատնտեսության համար անբարենպաստ տարի էր»), «168 ժամը» («Հոպարը գնացել է շուկա», «Ճակատին` ՕԵԿ-ական զինվոր» և «Իշխանություն` հանուն իշխանության»), «Առավոտը» («Անկում` բոլոր ճյուղերում» և «Թող մետրն առնեն գնան չափելու») և «Երկիրը» («Լռություն... նախարարը քնած է»): «Հայոց աշխարհը» ներկայացրել է երեկ մի այլ ասուլիսում Անշարժ գույքի պետական կադաստրի կոմիտեի ղեկավար Երվանդ Զախարյանի հայտարարությունը, որ «կոմիտեն ամբողջովին կատարել է նախատեսված ծրագրերը», որի արդյունքում «անշարժ գույքի գործարքներն ավելացել են»: Մի այլ հրապարակման մեջ թերթը ծանոթացրել է «նախագահի վերահսկողական ծառայության բացահայտումներին», որոնց անդրադարձել են նաև «Առավոտը» («Ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը խոստացավ, որ ոչ մի խախտում անպատիժ չի մնալու»), «Կապիտալը» («Մեքենայություններ Կոտայքի մարզում») և «Ազգը» («Նոր հրաժարականների առի՞թ»):
«Նովոյե վրեմյան», «Հայաստանի Հանրապետությունը» (նաև «Հայոց աշխարհը») ներկայացրել են գալիք տարվա և Սուրբ ծննդյան տոնի առիթով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Հայաստանի գործարար աշխարհի ներկայացուցիչների հանդիպումը, որի ընթացքում, մասնավորապես լրագրողների հետ զրույցում, մասնակիցները 2010 թվականը գնահատել են որպես «ճգնաժամի հաղթահարման տարի», իսկ 2011-ը` «համառ աշխատանքի» ժամանակաշրջան:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ