Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 28 դեկտեմբերի 2010

Նախատոնական «բարեմաղթանքներից» մինչև...

Ընթացիկ տարվա ավարտին «Հայոց աշխարհը» փորձել է վերլուծել տնտեսության ոլորտում ձեռքբերումները և հանգել եզրակացության, որ այն «»դանդաղ դուրս է գալիս ճգնաժամից», մասնավորապես «նախորդ տարվա լուրջ թերակատարումից հետո հաջողվել է ապահովել պետական բյուջեի հարկային եկամուտները», «ակտիվացել է վարկային շուկան»: Թերթը նաև փոխանցել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի և տնտեսական հարցերի հանձնաժողովների նախագահներ Գագիկ Մինասյանի և Վարդան Այվազյանի գնահատականները իրենց կատարած աշխատանքի արդյունքների վերաբերյալ («Ե՞րբ ստվերային տնտեսության դեմ պայքարը արդյունավետ կլինի»): «Իրավունքը» անդրադարձել է ձվի թանկացման թեմային և նախ նշել, որ ապրանքատեսակի «դեֆիցիտն արհեստական է» և « խոսում է տվյալ շուկայում առկա աննորմալ իրավիճակի մասին», «ՏՄՊՊ-ից ձայն ծպտուն չկա», ապա եզրակացրել, որ «տարին անցկացրեցինք գերշահութային թալանի կիզակետում»: «Հայկական ժամանակը» նույն թեմայի շուրջ դիտարկումներ է առաջարկել «Շարունակիր ժպտալ» հրապարակման մեջ` հընթացս նշելով, թե «այս տարի ևս ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը այդպես էլ ամփոփիչ ասուլիս չհրավիրեց»: Թերթը նաև անդրադարձել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակիցների բողոքի ակցիաներին, որոնք հետևել են «վճարումների ծառայության» լուծարման վերաբերյալ կառավարության որոշմանը («Բա շուտ ասեիր»), նախագահական նստավայրի դիմաց այսօր անցկացվելիք բողոքի ցույցին` ընդդեմ «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխությունների իրականացման («Որ տեսակից է Սերժ Սարգսյանը»), ինչպես նաև պարբերականի 8-րդ էջի «անխոնջ ուստա Հրանտի» դատողություններին:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ