Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 11 հունվարի 2011

Մամուլի «ամանորյա նվերները»

Նոր տարվա մամուլի առաջին օրը յուրօրինակ և լավատեսությամբ է սկսել «Ազգը». պարզելու համար, թե որքանով էր 2010թվականը «հուսադրող սկիզբ Հայաստանի արդյունաբերության համար», թերթն անդրադարձել է անցյալ տարվա վերջին նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մատնանշած տնտեսական որոշ իրողություններին ու առանձնահատկություններին, որոնք թույլ են տալիս հուսալ, որ «Հայաստանը առաջիկայում կրկին կարող է դառնալ արդյունաբերական երկիր» և որի համար «պետք է միայն հետևողական լինել», «չվարանել... ոչ ստանդարտ լուծումներ իրագործելուց»: Մի այլ հրապարակման մեջ պարբերականը կարծիք է հայտնել, թե գյուղատնտեսության բարեփոխումների մասին խոսելը «վերածվել է նախարարափոխության քաղաքականության» («Գյուղոլորտ. հապաղող կադրեր և ամլացող հողեր»): «Իրավունքը» փորձել է բացահայտել գյուղատնտեսական ապրանքների թանկացման և «ամանորյա թալանի» առանձնահատկությունները և նշել, որ դրանք «ամենևին էլ չպետք է կապել համաշխարհային գների հետ»: «Հայոց աշխարհի» փոխանցմամբ թեպետ «Հայաստանը շարունակում է գտնվել «գնաճային բարձր միջավայրում» և այն կրկնակի գերազանցել է «նախատեսված մակարդակը», այդուհանդերձ «տարեվերջին այն համեմատաբար փոքր կլինի», պայմանավորված ԿԲ ձեռնարկած միջոցներով, մասնավորապես «վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացմամբ»: «Առավոտը» գրել է, որ հանրապետությունում «5 տարում գները 37-40%-ով բարձրացել են»: Մի այլ հրապարակման մեջ թերթն անդրադարձել է գազի գնի բարձրացման թեմային («Ռուսական խաղեր»): Վկայակոչելով իր «իշխանական աղբյուրները», առաջիկա օրերին նոր կադրային փոփոխություններ է կանխատեսել «Հայկական ժամանակը», «Հրապարակը» կարծիք է հայտնել, թե «կոալիցիայի մոտալուտ մահվան լուրերը չափազանցված չեն», ի մասնավորի հիշատակելով այս անգամ արդեն իր ունեցած «ստույգ տեղեկությունը», որ իբր «մոտ օրերս պաշտոնապես կհայտարարվի ԲՀԿ-ի` կոալիցիայից դուրս գալու մասին», «Ժամանակը» փորձել է պարզել, թե որքանով է «թեժ լինելու նախընտրական աշունը»: «Հայոց աշխարհը» ներկայացրել է, թե «որ խնդիրներն են առավել կարևոր համարում հայրենի կուսակցությունները նախընտրական 2011-ի ընթացքում» («Կենտրոնում մնալը դժվարանում է»):

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ