Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 12 հունվարի 2011

Հայը, ռուսը, վրացին...

«Ժամանակը» իր հրապարակումներից մեկում նշել է, թե իբր ՊԵԿ-ը «իրականում ոչ թե 20 մլրդ դրամով գերակատարել» է (ինչպես,թերթի վկայությամբ, տարեկան ամփոփիչ ելույթում հայտարարել է կառույցի ղեկավար Գագիկ Խաչատրյանը), այլ «50 մլրդ դրամով թերակատարել է հարկահավաքության ծրագրված ցուցանիշը»: Մի այլ հոդվածում պարբերականը, վկայակոչելով իր ունեցած տեղեկությունները, նախ գրել է, որ Վրաստանի իշխանությունները որոշել են իրենց երկրի քաղաքացիության տրամադրման գործընթացը պարզեցնել «այն աստիճանի», որ Հայաստանի ցանկացած քաղաքացի կարողանա այն ձեռք բերել «20 րոպեի ընթացքում», ապա հավելել, որ դա արվելու է «նախևառաջ տնտեսական դրդապատճառներով»: «Կապիտալը» անդրադարձել է այս տարվա հունվարի 1-ից միգրանտների նկատմամբ ՌԴ կառավարության նոր սահմանափակումներին, «Առավոտը» նկատել, որ Ռուսաստանում «միգրանտները լավագույն դեպքում կարող են աշխատել որպես հավաքարար կամ բեռնակիր»: «Հայկական ժամանակի» կարծիքով ՀՀ ԿԲ «կարծես որոշել է» իրականացնել «ֆիքսված փոխարժեքի քաղաքականություն», որի համար էլ իր հանգույն հորդորել է` «բաց թող փոխարժեքը»: Մի այլ հրապարակման մեջ թերթը նախատոնական և նոր տարվա առաջին օրերին հավկիթի սրընթաց և ժամանակավոր թանկացման իրողությունը համարել է «ուղղակի աբսուրդ», ինչը ըստ հոդվածագրի «իշխանության ամենաբարձր մակարդակով» ձվի արտադրության կենտրոնացման, իսկ արդեն տարեվերջին` «գնաճը զսպելու նպատակով գինը չբարձրացնելու ոչ պաշտոնական հրահանգի» հետևանք էր:
«Երկիրը» անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում վերջին տարիներին ծառացած հիմնախնդիրներին (երաշտ, ցրտահարություններ, վառելանյութի, պարարտանյութերի փոխադրման թանկացում), կարևորել է նաև «սուբյեկտիվ գործոնները», մասնավորապես «գյուղատնտեսության վարկավորման վատթարացող պայմանները», ի մասնավորի շեշտելով, որ «մասնավոր բանկերի կողմից տնտեսության ընդհանուր վարկային միջոցների առյուծի բաժինը` 41 տոկոսը ուղղվում է առևտրի, ծառայությունների ու սպասարկման ոլորտների սպասարկմանը», և ընդամենը 6%-ը` գյուղոլորտ:
«Հրապարակը» փոխանցել է միջազգային «Գլոբալ ֆոնդ» կազմակերպության մտահոգությունը Հայաստանում տուբերկուլյոզի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի նպատակով իրականացվող աշխատանքների, մասնավորապես տրամադրվող դրամաշնորհների արդյունավետ օգտագործման վերաբերյալ: Մի այլ հրապարակման մեջ («Ես ավերակաց զինչ թագավորեմ») թերթը տեղեկացրել է առաջավոր տեխնոլոգիաների արտահանումը հարկերից ազատելու վերաբերյալ Վրաստանում ընդունված օրենքի մասին և, առիթը օգտագործելով, փորձել համոզել, թե «մերոնք...առնվազն շոկի մեջ են», քանի որ «առաջավոր տեխնոլոգիաների ներդրման, զարգացման ոլորտում» կան «6 հազար մասնագետներ», ովքեր, ըստ թերթի, «եթե ամոթը կորցնեն, մի գիշերվա մեջ կարտագաղթեն Վրաստան»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ