Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 13 հունվարի 2011

Նախաձեռնությունները և կանխատեսումները

«Առավոտը» անդրադարձել է կառավարության հեղինակած «Հանրային ծառայության մասին» օրենքի նախագծի մի քանի դրույթներին, դրանց նպատակների մասին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մեկնաբանությանը, որ «պետք է բացառենք, որպեսզի պաշտոնատար անձինք իրենց պաշտոններն օգտագործեն բիզնեսն առաջ տանելու համար» և «քաղաքական գործունեությամբ զբաղվողները զբաղվեն նաև բիզնեսով» («Լրագիր» կայքէջ, 23.12.2010), ապա նաև փոխանցել որոշ գործարար-պատգամավորների «հակընդեմ առաջարկը», թե` պետք է «նախ կառավարությունից հեռացնել բիզնեսմեն-նախարարներին», քանի որ «կառավարությունում, վարչապետից բացի, կա՞ մեկը, որ բիզնես չունի»: «Ժամանակը» նշելով, որ նախորդ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին արտահանման ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել են 41.2 տոկոսով, փորձել է պարզել, թե «ինչ կա արտահանման... աճի հետևում» և հանգել եզրակացության, որ «այն տեղի է ունեցել գերազանցապես «հայկական նավթի» հաշվին (թերթի բնութագրմամբ` հանքահումքային արտադրանք և ոչ թանկարժեք մետաղներ ու դրանցից պատրաստված իրեր), և որ Հայաստանի արտահանման «ռեսուրսային կախվածությունը գնալով աճում է, իսկ բարձր տեխնոլոգիաների արտահանումը` նվազում»:
«Հայկական ժամանակի» փոխանցմամբ ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվելու է 2011թ. գործունեության ծրագիրը, ինչը, թերթի կարծիքով, «մեր տնտեսության վրա որևէ դրական ազդեցություն չի թողնում»: Հայաստանում 100մբ/վրկ արագությամբ ինտերնետի մատակարարման հնարավորության ապահովման նպատակով ՀԲ կողմից տրամադրված 24 միլիոն դոլար վարկին անդրադառնալով, «Երկիրը» նշել է, թե մինչև այժմ հստակեցված չեն մասնավոր ընկերությունների և կառավարության համատեղ աշխատանքի կազմակերպման ուղղությունները, ինչպես նաև, թե «երբ է սկսվելու ծրագրի իրականացման փուլը»: «Ազգը» կարծիք է հայտնել, որ մեր երկրում «քաղաքացիական հասարակություն կա, պարզապես նրա ձայնը խլացնում են»: Մի այլ հրապարակման մեջ թերթը (նաև «Կապիտալը») տեղեկացրել է, որ Համաշխարհային բանկը Հայաստանի համար կանխատեսել է 4.5 տոկոս տնտեսական աճ և հատկացրել 25 մլն դոլարի նոր վարկ` որն ուղղվելու է անապահով խավերի աջակցությանը, մարդկային կապիտալի զարգացմանը խթանելուն, ինչպես նաև «երկրի մրցունակության հզորացմանն ու մասնավոր հատվածի զարգացմանը»:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ