Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 14 հունվարի 2011

«Անկումների սարսափից»

«Հրապարակը» մատնանշել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ ՀՀ վարչապետի երեկվա ամանորյա հանդիպման առանձնահատկությունները` հանգելով միայն իրեն հայտնի եզրակացության. «Վարչապետին ուրախացնում է տպագիր մամուլի անկումը», «Իրավունքը» «Օրացույց» բաժնում նշել է Տիգրան Սարգսյանի բլոգի մեկամյակը:
«Հայկական ժամանակը» ներկայացրել է կառավարության շենքի առաջ Կոզեռն թաղամասի բնակիչների անցկացրած բողոքի ցույցի դրդապատճառները, իսկ «Առավոտի» լուսանկարիչը պարզել է, որ նույն վայրում կայանած նախարարական ծառայողական մեքենաների մի մասը ոչ միայն չի ապահովագրված, այլև դիմապակիների վրա չունի նույնիսկ տեխզննության կտրոններ` «ԱՊՊԱ-ն նախարարների սրտով չի՞»: Նույն թերթը հանգամանորեն արծարծել է կառավարության երեկվա նիստի որոշումները. «Տնտեսումներ են արել», «Մի քանի օրենք կվերանայեն», «Հաստատվեց ՓՄՁ 2011թ. ծրագիրը»: Նիստին անդրադարձել են նաև «Ազգը» («2011 թվական ենք մտել ֆինանսական որոշակի պաշարներով»), «Կապիտալը» («Մեղրիի հէկի կառուցումն ապրիլին. Հայաստանը մոռանում է Իրանի վրա սաստկացող ճնշումները): «Ժամանակը» քննադատել է նիստում ընդունված զբոսաշրջության զարգացման ծրագիրը` այն համեմատելով Վրաստանի ցուցանիշների հետ. հարևան երկիրը «2011-ին նախատեսում է ընդունել մոտ 3 մլն զբոսաշրջիկ»:
«Երկիրը» փոխանցել է երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանի գնահատականը, որ «2010-ը թեպետ շատ բարդ,... սակայն բավականին տպավորիչ» էր, գնահատելի էր այն, որ «տնտեսական աճի լոկոմոտիվը դարձավ արդյունաբերությունը». թերթը, սակայն, մասնավորապես գյուղատնտեսության ոլորտում Աժ պատգամավորի կանխատեսմամբ 10 տոկոսով աճը «անցած տարվա 14.5 տոկոս անկման պարագայում» համարել է «տարեսկզբի լավատեսություն»: «Կապիտալը» կարևորել է Գագիկ Մինասյանի այն տեսակետը, որ Հայաստանը արտաքին պարտքի առումով շարունակում է դասվել «նվազ կամ միջին պարտքային բեռ ունեցող երկրների շարքին»:
«Հայկական ժամանակը» ահազանգել է, թե «դրամի պահվածքը արդեն լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս», ԿԲ-ն պարբերաբար ստիպված է միջամտել շուկային` ցնցումները կանխելու համար», նաև նշել, որ արդեն այսօր տխուր կանխատեսումներ կան, որ մի շարք մթերքների միջազգային գները բարձրանալու են: Մի այլ հրապարակման մեջ թերթն անդրադարձել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության արդեն լուծարված սոցիալական ապահովության պետական ծառայության հիմնախնդիրներին: «Իրավունքը» ներկայացրել է պետական գնումների իրականացման ձևերը, քննության առել պետական մի շարք կառույցների (Լոռու մարզպետարան, ՀՀ մշակույթի և էկոնոմիկայի նախարարություններ) կողմից իրականացված գնումների նպատակահարմարության հարցը և եզրակացրել. «Ահա թե ուր են գնում պետական տասնյակ միլիոնները»: Մի այլ հոդվածում պարբերականը նախ կարծիք է հայտնել, թե «ձվի «սև» շուկա կարող էր առաջանալ միայն թռչնաբույծների մասնակցությամբ», հետո փորձել է դա ապացուցել, վերջում էլ հղում կատարել ՏՄՊՊՀ-ին, թե հանձնաժողովը «գոնե այս անգամ մի վճռական քայլ կանի»:
Ըստ «Իրատես դե Ֆակտո»-ի «տնտեսությունում աճ կա, բայց անելիքները դեռևս շատ են», և 2011-ին «շատ բան կախված կլինի միջազգային տնտեսական իրավիճակից». իսկ ըստ «Հայոց աշխարհի»` «բանկերի շահույթներն աճում են»: Հոդվածագրի կարծիքով տնտեսական ճգնաժամը մեղմելու կամ հաղթահարելու ակնկալիքով «իրական հատված ուղղորդելու համար» բանկային համակարգին հատկացված միջոցները չեն ծառայել նպատակին բարձր տոկոսադրույքների պատճառով և խիստ դանդաղ են իրացվել, ինչի հետևանքով նվազել է դրանց տնտեսական արդյունավետությունը:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ