Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 15 հունվարի 2011

Բարդ բառերի գրավչությունը

Տնտեսության դիվերսիֆիկացումը ըստ «Հայոց աշխարհի» այն խնդիրներից է, որոնք իբրև գերակայություն «փոխանցվում են մի տարվանից մյուսը՝ այդպես էլ լուծում չստանալով» («Որոնք են կառավարության գերակայությունները»)։ «Հայկական ժամանակի» կարծիքով երկրի ղեկավարներն իրականում ամենևին էլ դիվերսիֆիկացման նպատակ չունեն, այլ միայն հմայված են «գեղեցիկ ու տպավորիչ» բառերով («Լատիներենի բառարան տա՞մ»)։ Տարիներ ի վեր լուծում չստացած խնդիրներից «Հրապարակն» առանձրացրել է ՓՄՁ-ներին օժանդակություն ցուցաբերելը։ Ժամանակին՝ 2000թ., նույնիսկ ընդունվել է փոքր և միջին ձեռնարկատիրությանն աջակցելու օրենք, և ահա վերջին նիստում գործադիրը ոլորտի զարգացման ծրագիր է հաստատում («Ինչքանով է լուրջ շարադրություն գրող կառավարությունը»)։
Տպագիր մամուլը բավական ժլատ է ներկայացրել երեկվա ասուլիսում Հրանտ Բագրատյանի արտահայտած մտքերը։ «Ժամանակը» հավաստում է, որ «Մոնոպոլացվեց նաև մանրածախ ապրանքաշրջանառության ոլորտը, «Նովոյե վրեմյան»՝ որ նախկին վարչապետը վերստին ձեռնամուխ է եղել հավկիթ հաշվելուն, սակայն թերթը նույնպես զերծ չի մնացել այդ գայթակղությունից՝ հանգամանորեն շարադրելով խորհրդային ժամանակից մինչև մեր օրերը ձգվող ձվարտադրության տարեգրությունը։
«Ի՞նչ անել, որ գազը չթանկանա», հարցնում է «Երկիրը» և իբրև ելք Հայռուսգազարդին առաջարկում ավելացնել «իրանական ավելի էժան գազի ներկրման ծավալները և իջեցնել սակագները» ինչպես նաև... «ազգայնացնել իրանական խողովակը»։
«Կապիտալին» մտահոգել է այն իրողությունը, որ չինական ընկերությունը գնել է 35 տոկոս մասնաբաժինը մի հայկական ընկերության, որի մասին համացանցում որևէ տեղեկություն չկա։ Թերթն այս գործարքը «հանելուկային» է համարում և ցանկանում իմանալ, թե «ովքե՞ր են կանգնած գործարքի հետևում»։
«Ազգը» հաշվել է, թե ինչպե՞ս և որքա՞ն են աճել գները 2010-ին։ Արդյունքը վհատեցնող է՝ 2005-ի դեկտեմբերի համեմատ սպառողական գների աճը կազմել է 37,7 տոկոս։
«Կապիտալը» տպագրել է Tert.am-ի երեկվա հարցախույզը մամուլում տեղ գտած այն պնդման վերաբերյալ, որ կառավարական մի շարք մեքենաներ ապահովագրված չեն։ Պարզվել է՝ ապահովագրված են, պարզապես վարորդները խուսափում են ավտոմեքենաների դիմապակիները «ծանրաբեռնել» ԱՊՊԱ կտրոններով։
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ