Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 19 հունվարի 2011

«Իմ բլոգը քո բլոգին վնաս չէ»

«Ազգի» թղթակիցը Ստեփանակերտից հաղորդում է, որ «ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը բացել է հատուկ բլոգ (govnkr.livejournal.com) և պատրաստակամություն հայտնել արձագանքելու բոլոր արժեքավոր դիտարկումներին ու գաղափարներին»։
Լուսաբանելով ԿԲ ներկայացուցչի երեկվա մամուլի ասուլիսը, «Հայաստանի Հանրապետությունը» եզրակացրել է, որ «ԱՊՊԱ գործընթացը ըստ կանխատեսվածի է ընթանում»։ Մինչդեռ «Ժամանակը» նույն ասուլիսի առնչությամբ ցույց է տալիս, թե «որտեղ է թաքնված շան գլուխը». քանի որ ոստիկանությունն է որոշում մեղավորին, ապա անխուսափելիորեն ծագում են կոռուպցիոն ռիսկեր։ Թեմային անդրադարձել են նաև «Առավոտը» («ԱՊՊԱ-ն իրեն չի՞ արդարացնում. 8 օր առաջ վրաերթի ենթարկված տուժած կնոջը մինչ օրս «տիրություն» անող չի եղել ու դեռ մոտ 20 օր էլ չի լինի»), «Երկիրը» («ԱՊՊԱ. բաց նամակ օրենսդրին»)։
«Աղքատացումը՝ գծապատկերով» խորագրի ներքո «Հայկական ժամանակը» տպագրել է «Գների դեմ խաղ չկա» հոդվածը, իսկ «Հրապարակն» անդրադարձել է կառավարության հանձնարարությամբ ԳԱԱ-ում մշակված և պատրաստ լինելուց հետո «առանց որևէ հիմնավորում ներկայացնելու» մերժված «Ջուր» ծրագրին։
Նույն «Հրապարակի» հավաստմամբ հայրենի օրիգարխները, օգտվելով «թարմացված» օրենսդրության ընձեռած հնարավորությունից, սկսել են դատի տալ մամուլին և բարոյական վնասի փոխհատուցում պահանջել»։ Դրա նպատակը «թերթը սնանկացնելով, ազատ խոսքը լռեցնելն է»։ ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանն էլ, խոսելով հայկական հեռուստատեսության խնդիրների մասին, «Ժամանակի» թղթակցին ասել է, որ մոտակա ընտրություններից առաջ իշխանություններին շատ կարևոր է ազդակ ուղարկել հասարակությանը, որ բոլորը, ովքեր չեն համաձայնում վերահսկվել, համակերպվել՝ կպատժվեն»։
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ