Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 20 հունվարի 2011

«Ես քո համեստ ջանին մեռնեմ»

«Եթե Հրանտ Բագրատյանը չուզի, այո, կուզեմ» «Հրապարակի» «Ուզում եք կրկին վարչապե՞տ դառնալ» հարցին հուզիչ անկեղծությամբ պատասխանել է Արամ Զ.Սարգսյանը։ Մինչդեռ «Սոցիոմետր» կենտրոնի ուսումնասիրության արդյունքներով մեր երկրի ազդեցիկ մարդկանց եռյակը հետևյալ տեսքն ունի՝ Սերժ Սարգսյան, Գագիկ Ծառուկյան, Տիգրան Սարգսյան («Հայաստանի Հանրապետություն»-«Քաղաքական ո՞ր գործիչներն են ազդեցիկ», «168 ժամ»-«Ազդեցիկներն ըստ Ադիբեկյանի», «Առավոտ»-«Ամենաազդեցիկը Սերժ Սարգսյանն է», «Նովոյե վրեմյա»-«Ինձ ճանաչում է ամեն մի բոմժ, փողոցում մոտենում են և ասում՝ «դու լավ տղա ես», «Կապիտալ»-«Հայաստանի զորեղները»)։ Ադիբեկյանը նաև կանխատեսել է հանրահավաքային տենդով բռնված Տիգրան Կարապետյանի ապագան. «... մեկ տարի անց արդեն նշյալ քաղաքական գործիչը այլևս չի հիշվելու»։ Ի հեճուկս սոցիոլոգի ԱԼՄ-ի տնօրենն օր-օրի ավելի ազդեցիկ է դառնում՝ վերջնագիր ներկայացնելով իշխանությանը («Ազգ»)։
«Երկիրը» ճիշտ չի համարում, որ Հայաստանի առաջատար բուհերի խորհրդի նախագահ են դարձել երկրի ղեկավարները. «Կոռուպցիային պատերազմ հայտարարած վարչապե՞տն էլ է ճիշտ համարում իր հայտնվելը հայկական պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահի աթոռին»։ Այնինչ Ռուսաստանում այդպես չէ, ամեն բան «ողջամտության սահմաններում է» («Հայկական տարբերակ»)։
«Ժամանակը» անդրադարձել է կառավարության նախորդ նիստում հաստատված ՓՄՁ պետական աջակցության ծրագրին՝ «Վարչապետի 70 տոկոսանոց հարվածը փոքր բիզնեսին», իսկ «Ազգը»՝ փողոցային առևտրականների խնդիրներին՝ «Քաղաքապետ, մի ստիպիր ինձ դառնալ հանցագործ»։
Անկեղծությունն իբրև մարդկային հատկանիշ բարձր է գնահատում նաև «Հայկական ժամանակը»։ Թերթի կարծիքով այդ հատկանիշով օժտված է նաև գյուղատնտեսության նորանշանակ նախարարը։ Նա ՕԵԿ-ին իր անդամակցելը բացատրել է հետևյալ կերպ. «Ինքներդ գիտեք, որ նախարարի պաշտոնը քաղաքական է»։ «Կապիտալը» շեշտել է, որ նախարարը կարևորում է գյուղացիական տնտեսությունների խոշորացման անհրաժեշտությունը։
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ