Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 21 հունվարի 2011

Դրական և բացասական ազդակների հաշվեկշիռը

«Հայկական ժամանակը» ի չիք է դարձնում «ուղիղ մեկ շաբաթ առաջ ՀՀ վարչապետի հաղորդած լավատեսական ազդակները»՝ «ճշտելով», որ բյուջեի՝ Տիգրան Սարգսյանի նշած 20մլրդ գերակատարումն առ ոչինչ է, որովհետև խոշոր հարկ վճարողների գերավճարները հասել են ավելի քան 70մլրդ դրամի։ Թերթը կասկածով է վերաբերվում ՊԵԿ հրապարակած տվյալներին և սեփական վերլուծությամբ հանգում այն եզրակացության, որ 2010թ. «հարկային բեռն ընկել է ավելի փոքր հարկատուների վրա»։ «Ժամանակը» դատապարտում է անցած տարեվերջին «Հարկերի մասին» օրենքում կատարված մի «խայտառակ» փոփոխություն, որով «հարկային մարմնի ղեկավարներին հնարավորություն տրվեց ցանկացած փոքր տնտեսավարողի զրկել ԱԱՀ չվճարողի կարգավիճակից»։ «Ազգը» պարզաբանում է, թե ի՞նչ ուղղվածություն և ի՞նչ արտոնություններ կունենան Հայաստանում ստեղծվելիք ազատ տնտեսական գոտիները։
«Առավոտը» ընթերցողին տեղեկացնում է կառավարության երեկվա նիստի մանրամասներին՝ «Ջահելներին՝ տուն, ձկներին՝ Եվրոպա, մանկատան սանին՝ Իտալիա», իսկ «Կապիտալը» մտավախություն հայտնում, որ նիստում հաստատված ձկնամթերքի հիգիենային վերաբերող կանոնակարգի կիրառմամբ «ձկնամթերքը կարող է թանկանալ»։ Ըստ «Հրապարակի» պարենամթերքի և գազի թանկացման մասին է խոսել «Գառնի ինվեստ» ունիվերսալ վարկային կազմակերպության տնօրեն Բագրատ Ասատրյանը՝ իշխանությանը կոչ անելով բարի լինել և հեռանալ։
«Ռեսպուբլիկա Արմենիան» հանրագումարի է բերում արտահանումն ավելացնելու ուղությամբ ձեռնարկվող քայլերը, որոնք թերթի կարծիքով բավարար արդյունք չեն տալիս՝ «Վատին արդեն հարմարվել ենք, իսկ լավին դեռևս ծանոթ չենք»։ Մեր երկրի տնտեսության անցած տարին է ամփոփել «Հայաստանի զրուցակիցը»՝ «Սյուրռեալիզմի ժանրով», իսկ «Դելովոյ էքսպրեսը» («Մարգարեների արատը») և «Կապիտալը» («Գլոբալ տնտեսությունը 2011թ. կանխատեսում է Նուրիել Ռուբինին») արտատպել են ընթացիկ տարվա զարգացումը կանխատեսող հոդվածներ։
«Հրապարակը» ներկայացրել է կառավարության շենքի մոտ հավաքված կենսաթոշակների վճարման ծառայության աշխատակիցների խնդիրները, որոնց ակամա առնչվել է նաև Շավարշ Քոչարյանը։
Մի շարք լատվամիջոցներ («Ժամանակ», «Երկիր», «Հրապարակ») մեկնաբանել են ՀՀ արդարադատության նախարարության կադրային փոփոխությունները։
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ