Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 22 հունվարի 2011

«Ասա որտեղ ես բուժվում, ասեմ...»

ՀՀ վարչապետը առողջությունը ստուգել է տվել Եվրոպայում, Վեհափառը վիրահատվել է ԱՄՆ-ում, հետևաբար, ըստ «Հրապարակի», նրանք «վստահություն չունեն սեփական երկրի առողջապահության նկատմամբ: Այսինքն` Հայաստանի բժշկական հիմնարկները միայն աղքատներին ու արտերկիր մեկնելու փող չունեցողներին պետք է բուժեն-վիրահատեն: Էլ չենք խոսում կրթական համակարգի, հանգստանալու, զվարճանալու մասին»: Ավելին, թերթը պարզել է, որ «ոչ միայն իշխանությունը, այլև ընդդիմությունն էլ է նախընտրում իր հանգիստը դրսում անցկացնել: Երեկ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը դահուկասահքի նպատակով մեկնելու էր Ավստրիա»:
Կենտրոնական բանկի անաչառ տեղեկատվությունը, որ տարածում է դրամատունը, ակնհայտորեն շփոթեցրել է «Հայկական ժամանակին»: ԿԲ-ն իր հերթական նիստում նշել էր, որ «այսուհետև էլ գնաճը ավելի բարձր է լինելու, քան օրենքով սահմանված 6 տոկոսը»: ԿԲ արձանագրած այս և մի քանի այլ իրողությունները լիովին զինաթափել են լրագրողին, և նա, այլ ասելիք չունենալով, հիշել է Տիգրան Սարգսյանի ղեկավարած տարիները, երբ ամեն ինչ, իբր, ներկայացվում էր լավատեսական գույներով:
«Գոլոս Արմենիին» հաշվել է, որ անցած տարի պաշտոնաթող է եղել կոալիցիոն հիմունքներով նշանակված 18 նախարարներից 8-ը: Կառավարության անդամների «հոսունությունը», իհարկե, հաջող աշխատանքի գրավականը չէ, բայց և ավելի լավ է, քան ոչ փութաջան կառավարիչները, ովքեր կարող են անկման հասցնել ամբողջական ոլորտներ,- նշել է թերթը:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ