Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 26 հունվարի 2011

Ասպարեզում են նախարարները-2

Այսօրվա տպագիր մամուլի էջերում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարը` «Էռնեկյանից դժգոհ. Մանուկ Վարդանյանը խոսեց 2011թ. ծրագրերի մասին» («Կապիտալ»), «Մանուկ Վարդանյանը դժգոհ է Հայփոստից» («Երկիր»), «Հաթաթա»` Էռնեկյանին» («Առավոտ»), ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը` «Ջրի սակագինը չի փոխվի» («Կապիտալ»), ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը` «Նախարարը գնալու է «Վարդաշեն» («Հայկական ժամանակ»): Ինչպես այս թերթը («Երկրում բարդակ է»), այնպես էլ դրա համառոտ գործընկեր «Ժամանակը» («Գլուխ գովելու համար գլուխ է պետք ունենալ») միահամուռ կրկնում են, որ ԱՎԾ երեկ հրապարակած տվյալները` ա) ուրախություն չեն կարող պարգևել, բ) մեր տնտեսական իշխանություններին գլուխ գովելու բացարձակապես ոչ մի հիմք չեն տալիս (ասես նյութերը «թխվել» են նույն խոհանոցում, նույն խոհարարի բաղադրատոմսով):
ԾԻԳ-երի դերի և գործառույթների հստակեցմանն ուղղված կառավարության քայլերը «Երկիրը» գնահատել է իբրև «լծակների գերկենտրոնացման» միտում` «Կառավարման բարեփոխումներ»: Մամուլը մատնանշում է երկրում ստեղծված վիճակից դուրս գալու «տարբերակները»` «Մի´ հապաղիր, Ռոբերտի´ր», «Լյուդմիլա Հարությունյան. «Հասկանալի չէ, թե ում է ձեռնտու մեծացնել դժգոհների բանակը, սա կարող է նաև դրսի ուժի ձեռքի գործ լինել» («Ժամանակ»), նոր կուսակցություն հիմնող ոմն Սիմոն Ղոնախչյան` «Չեմ բացառում, որ կարող ենք միանալ ԲՀԿ-ին, ... նաև ՀԱԿ-ին», Հրանտ Վարդանյան` «Վրաստանում ավելի քաղաքակիրթ, դեմոկրատական քաղաքականություն են վարում, ավելի ճիշտ են աշխատում. մեզ մոտ մի քիչ անհասկանալի տնտեսական քաղաքականություն է մեր կառավարությունը վարում» («Հրապարակ»):
«Հայկական ժամանակը» տեղեկացրել է կառավարության շենքի մոտ Երևանի տոնավաճառների աշխատակիցների երեկվա բողոքի ակցիայի մասին: «Առավոտը» առկա սոցիալական վիճակում բեռնափոխադրումների թանկացումը, ինչպես նաև մեքենաների «ընդհանուր առմամբ ճիշտ» պարտադիր ապահովագրումն ու մայրաքաղաքում փողոցային առևտրի արգելումը որակել է «չհաշվարկված քայլեր»: Անդրադառնալով թեմային «Հրապարակը» գրել է, որ ակցիայի մասնակիցներին կառավարության աշխատակիցների կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը «Տրանսպորտի նախարարին հրահանգել է պարզել բեռնափոխադրումների հետ կապված հարցերը»: Թերթը նաև կարծիք է հայտնել, թե «սոցիալական բունտ է հասունանում»: «Ո՞վ է հարուցել գնի բարձրացումը» բողոքի ակցիայի առիթով հարցրել է «Երկիրը» և արձանագրել իր վարկածը, ըստ որի բեռնափոխադրումների թանկացումն ամենայն հավանականությամբ հետևանք է «ստվերային դաշտում խաղի կանոնների փոփոխության», քանի որ «օրենսդրական և նորմատիվ ոլորտում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ