Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 27 հունվարի 2011

Առևտրական քաշքշուկների լաբիրինթոսում...

Մայրաքաղաքի մի քանի տոնավաճառների աշխատակիցների բողոքի ակցիաները բեռնափոխադրման ծառայության թանկացման առիթով շարունակել են մնալ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: «Երկիրը» Տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի և տոնավաճառների մի քանի աշխատողների հանդիպման մանրամասները ներկայացրել է «Առևտրական քաշքշուկներ» հրապարակման մեջ: «Հայոց աշխարհը» հարցրել է` «մաքսատո՞ւրքն է բարձրացել, թե՞ ոմանց ախորժակներն են «բացվել», նաև փորձել պարզել, թե «ինչ կա առևտրականների բողոքի տակ»: «Հրապարակի» փոխանցմամբ Տրանսպորտի և կապի նախարարը քաղաքացիներին վստահեցրել է, որ «պետությունը վճարների թանկացում չի արել» («Մաքսատուրքը մասնավորն է բարձրացրել»)
«Առավոտը» փորձել է թանկացման պատճառները վերլուծել ու բնորոշել բեռնափոխադրող երկու ընկերությունների («Յունիտրանս», «Ապավեն») ղեկավարների միջնորդությամբ:
«Ժամանակի» տեղեկացմամբ երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ներկայացվել է գյուղացիական տնտեսությունների խոշորացման հայեցակարգի նախագիծը, ինչը թերթը որակել է «գյուղատնտեսության մոնոպոլիզացիա կամ օլիգոպոլիզացիա»: Մի այլ հրապարակման մեջ թերթը դիմել է վարչապետին, թե` «ԱԺ հանրապետական պատգամավոր Հերմինե Նաղդալյանին պատկանող խանութներում առհասարակ կտրոնններ չեն տրամադրում»: «168 ժամը» գրել է, թե Շվեցարիայի Դավոս քաղաքում ընթացող 41-րդ համաշխարհային տնտեսական համաժողովին Հայաստանը որևէ կերպ չի մասնակցում և եզրակացրել. «Հայաստանը ոչնչով հետաքրքիր չէ աշխարհին (այն, ինչ կարող էր հետաքրքրություն ներկայացնել, Ռուսաստանն արդեն վերցրել է)»:
«Ո՞նց եք գազը թանկացնելու», հռետորաբար հարցրել է «Հայկական ժամանակը», փորձել ապացուցել, որ իրականում «Հայաստանում գազի սակագինը ամենաբարձրերից է աշխարհում» (132 հազար դրամ կամ ավելի քան 360 դոլար) և հավանական համարել, որ «գազի սակագնի վերանայման հարց, համենայն դեպս մոտ ապագայում» չի առաջադրվի: «Հրապարակը» անդրադարձել է նախորդ տարվա բյուջեով նախատեսված եկամուտների հավաքագրման արդյունքներին, խոշոր հարկատուների հարկային պարտավորությունների կատարման ցուցանիշներին և հանգել տխուր եզրակացության. «Խոշոր էլ չեն, մի բան էլ չեն»:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ