Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 28 հունվարի 2011

Կառավարության նիստի արձագանքները

ՀՀ կառավարության նիստում քննարկված մի շարք հարցերին արձագանքել են գրեթե բոլոր լրատվամիջոցները. «Բարձրացնելով կառավարման արդյունավետությունը» և «Թոշակները ժամանակին, առանց հերթերի» («Հայաստանի Հանրապետություն»), «Վարչարարությունը կթեթևացնեն» («Առավոտ»)։ «Կապիտալն» անդրադարձել է Տրանսպորտի և կապի նախարարության ներկայացրած երկաթուղային նախագծին («Վանաձոր-Ֆիոլետովոն կկառուցվի. մնում է փողը գտնել»)։ Մի այլ հրապարակման մեջ թերթը նշել է կառավարության շենքի առջև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մի, պարբերականի բնութագրմամբ, «սենսացիոն հայտարարությունը», թե՝ «Վերևներն այլևս 200 դրամներ չեն պահանջի»։
Հունվար ամսվա թոշակների ուշացման պատճառներին անդրադարձել են «Ազգը» և «Հրապարակը», որը նաև ներկայացրել է կառավարության նիստում նախարարի հավաստիացումները, որ շուտով կկարգավորվեն թոշակների ժամանակին տրամադրման, ինչպես նաև «սոցիալական ապահովության պետական ծառայության «վճարումների ծառայության» աշխատակիցների խնդիրները»։
«Իրավունքը» հարցրել է՝ «Հետաքրքիր է՝ Խաչիկյանը դեռ Հայաստանո՞ւմ է»։
«Հայկական ժամանակը» շարունակել է քննության առնել նախորդ տարվա 2,6 տոկոս տնտեսական աճը «Ճգնաժամային համարվող 2009-ի համեմատ» և դարձյալ լուսավոր ոչինչ չի գտել («Մեր չախմախ լոկոմոտիվը»)։ «Հայոց աշխարհը» (նաև «Կապիտալը») տեղեկացրել է, որ ՀԴՄ շահումներն ստանալու ժամկետը երկարաձգվել է մինչև փետրվարի 5-ը։
«Դե ֆակտո իրատեսի» և «Ազգի» տեղեկացմամբ երեկ «Իրատես դե ֆակտո» ակումբում ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը ոչ միայն ներկայացրել է «ներքաղաքական խմորումների թեման», այլև, մինչ այդ, «հրել վարչապետի ուղղությամբ՝ գյուղատնտեսությունը գերակա ոլորտ հայտարարելու առթիվ՝ նշելով, թե իբր այդ ոլորտը ևս կհայտնվի «խոշորների ձեռքում» և մենաշնորհային կդառնա։
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ