Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 29 հունվարի 2011

Քննադատության հունվարյան ալիքը

Անհատ վաճառականների կողմից ներկրվող ապրանքների տեղափոխման դիմաց վճարների ավելացման թեման որոշ պարբերականների համար մնացել է «օրակարգային»։ «Հայոց աշխարհը», վկայակոչելով Պետեկամուտների կոմիտեի պաշտոնյաների պարզաբանումը, որ «ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի մաքսատուրքը մնացել է անփոփոխ», եզրակացրել է. «մաքսատուրքի բարձրացումը հերքվեց. մնաց փոխադրումների թանկացումը»։ «Հայկական ժամանակը», դարձյալ միայն իրեն հայտնի «որոշ տեղեկությունների» հիման վրա, նշել է, թե իբր Թուրքիայից ներկրվող ապրանքների մաքսազերծման հետ կապված խնդիրները «հարուցվել են կառավարության գիտությամբ և հորդորով՝ պետբյուջեի մուտքերը լրացնելու նպատակով»։
«Ներողություն, չե՞ք ասի, «վերևը» տեղո՞ւմ է» հոդվածում «Երկիրը» անդրադարձել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի՝ նախօրեին արած հայտարարությանը («Մենք թոշակների համար 200 դրամ այլևս չենք պահանջելու»), իսկ մի այլ հրապարակման մեջ հավելել, թե «սա, ըստ էության, հայտարարություն է հանցագործության մասին»։
«Ժամանակը», համադրելով Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի 2010թ. համախառն ներքին արդյունքի աճը, ինչպես նաև արտաքին ապրանքաշրջանառության ծավալները 2009թ. համեմատ, եզրակացրել է, թե «բոլոր առումներով ամենավերջինն ենք»։
«Հրապարակը» նախ «բանի նման» չի համարել, որ ԱՎԾ-ն ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները ներկայացրել է 2011թ. հունվարի 26-ին և «անունն էլ դրել նախնական», ապա, անդրադառնալով բանկային գործարքներին, «սարսափելի» է համարել, որ եթե 2008-ին դրանց 57,91%-ը ազգային դրամով է իրականացվել, ապա 2010-ի 1-ին եռամսյակում այդ ցուցանիշը հասել է 26,32%-ի։ Մի այլ հրապարակման մեջ թերթը ներկայացրել է ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանի 2010թ. դեկտեմբերի 10-ի նամակը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին (կապված Արդարադատության նախարարին աշխատանքից հեռացնելու խնդրի հետ) և վարչապետի աշխատակազմի ղեկավարի պատասխանը։
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ