Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 1 փետրվարի 2011

Այսպես խոսեց սոցիոլոգը...

«Հայկական ժամանակի» փոխանցմամբ սոցիոլոգ Գևորգ Պողոսյանը երեկ ասել է, թե «իշխանությունները կադրային կոլապսի մեջ են», թե «կյանքի բոլոր բնագավառները դեգրադացիա են ապրում», թե «այսպես շարունակվելու դեպքում Հայաստանը կարող է հայտնվել այն երկրների շարքում, որոնք 21-րդ դարում կոչնչանան»:
Բրիտանական մի ընկերություն էլ Հայաստանը դասել է «բարձր ռիսկային երկրների շարքը» («Կապիտալ»): Դա նշանակում է, որ ներդրողները պետք է զգուշանան մեր երկրում ներդրում անելուց: Նույն թերթը չի հասկանում, թե «ինչպես է կյանքի կոչվելու Թավրիզ-Երասխ նախագիծը` Իրանի վրա Արևմուտքի սաստկացող ճնշումների պայմաններում» («Առայժմ միայն պայմանավորվում են. Թավրիզ-Երասխ խողովակաշարը արարողակարգից այն կողմ չի անցնում»):
Բենզինը դարձյալ թանկանում է: «Հայոց աշխարհի» տվյալով այդ վառելիքի գինը մեկ ամսում բարձրացել է 20 դրամով:
«Գոլոս Արմենիին» էլ է կորցրել ինքնատիպությունը` լրատվամիջոցների մեծամասնության նման քննարկելով Հայաստանում սոցիալական ընդվզման հնարավորությունը: Միայն տարվա առաջին ամսում առանց աշխատանքի, հետևաբար` առանց ապրուստի միջոցի է մնացել ավելի քան երկու հազար մարդ` մի քանի հարյուր առևտրական, սոցիալական 300 աշխատող, մեկ-երկու հարյուր հեռուստաաշխատող և փողոցային առևտրականների մի ամբողջ բանակ,- թվարկում է թերթը և հարցնում` կշարունակվի՞ արդյոք նույնը նաև փետրվարին: «Գոլոսը» նաև զարմանում է, որ ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի Հայաստանը ներկայացված չի եղել Դավոսի համաժողովում` «Մենք մեր սեփական հայկական աշխա՞րհը կկառուցենք»:
Տնտեսական կյանքի այս տարտամ համապատկերում երջանիկ բացառություն է Շիրակի մարզպետը, ավելի ճիշտ` նրա բարեգործական մղումը: Աշոտ Գիզիրյանը մարզական բարձրագույն վարպետության դպրոցին նախ նվիրել է «հեռուստացույց ու DVD նվագարկիչ» հետո` «Շևրոլե» միկրոավտոբուս: Բայց երբ ոգևորված տնօրենը խնդրել է երկրորդ դահլիճ, գույք, ինչպես նաև լրացուցիչ տարածք, մարզպետը խոստացել է «այս հարցով դիմել ՀՀ վարչապետին» («Առավոտ»):
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ