Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 2 փետրվարի 2011

Մեկ` առանձին վերցված մարզում...

Մինչ մամուլը տագնապ է հնչեցնում աննախադեպ գնաճի վերաբերյալ («Հայկական ժամանակ»` «Սանձարձակ գներ», «Ժամանակ»` «Յո՞ երթաս, գնաճ»), իսկ երկրի պատկան մարմինները և լուսավոր ուղեղները ելք են որոնում ստեղծված դրությունից, խնդիրը մեկ` առանձին վերցված Սյունիքի մարզում, ըստ «Առավոտի» («Կրպակների անորոշ ճակատագիրը) և «Հրապարակի» («Դեղերից հետո ձեթը կլինի»), լուծել է մարզպետ Սուրեն Խաչատրյանը` դեղերի վաճառքով զբաղվող կապանցի գործարարներին առաջարկելով առաջիկա մեկ շաբաթում դեղերի գներն իջեցնել 10 տոկոսով: Հընթացս զսպվել է նաև հացի թանկացումը: Ասում են` հերթը ձեթինն է, և այսպես շարունակ...
«Արդար Հայաստան» նախաձեռնող խումբը «Առավոտում» տարածք է վարձակալել և տպագրել ՀՀ նախագահին ուղղված բաց նամակ, որի իմաստն այն է, որ «մեր «հարազատ» կոալիցիոն կառավարությունն ամեն ինչ անում է ժողովրդի վիճակը էլ ավելի ծանրացնելու համար»:
«Կապիտալի» դիտարկմամբ կառավարությունը ծրագրում էր, որ հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը 2010թ. պետք է կազմի 21 տոկոս, այնինչ իրականում այդ ցուցանիշը կազմել է ընդամենը 20 տոկոս («Տեխնիկական վրիպա՞կ, թե՞ միտումնավոր սխալ. բյուջեն կատարվել է ծախսերի զգալի թերակատարումով»): Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրենը «Ռեսպուբլիկա Արմենիայի» էջերում տրտնջում է, որ կառավարությունն անցած սեպտեմբերին որոշել է վեց միլիոն դրամ տրամադրել «Հայկական պանիր» ընկերությանը և չի տրամադրել: Ձախողվել է նաև ոչխարաբուծության ծրագիրը: Եթե ղեկավարությունը չբավարարվի գործակալության աշխատանքով, ապա տնօրենը պատրաստ է խնդրի լուծման տարբերակներին:
«Ժամանակի» վկայակոչած տվյալների համաձայն «Հայաստանում ինտերնետից օգտվում է բնակչության յոթ տոկոսը», ուստի թերթը տեղին չի համարում ՀՀ վարչապետի այն պնդումը, թե 2010թ. հաջողություն է արձանագրվել ՏՏ ոլորտում:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ