Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 3 փետրվարի 2011

Հարկերը և սպառողները

Խոշոր հարկատուների 2010թ. հարկային պարտավորությունների կատարման վերաբերյալ ՊԵԿ-ի հրապարակած տվյալներին լրատվամիջոցներն անդրադարձել են առանձնակի նախանձախնդրությամբ: «Ժամանակը» արձանագրել է առաջին 15, 100 և հազար խոշոր հարկատուների վճարած հարկերի ծավալների աճը (համապատասխանաբար 9.8%, 13% և 13%) և... դարձյալ փորձել համոզել, որ ավելի քիչ ուղղակի հարկեր են մուծվել, որ «խոշորները շարունակում են թաքցնել իրական եկամուտները»: «Հայոց աշխարհը» նշել է, որ «ճգնաժամից հետո խոշորների վճարներն ավելացել են», մասնավորապես «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը կրկնակի հարկ է վճարել», նաև, մի այլ հրապարակման մեջ զգուշացրել, որ «տնտեսությունը պահանջում է ավելին, քան գեղեցիկ խոսքերն են»: ՊԵԿ-ի տվյալներին անդրադառնալով «Առավոտը» նախ գրել է, որ «Հանքարդյունաբերությունը ոտքի է կանգնում, և «ընկերությունների վճարած հարկերը «լավատեսական եզրահանգման հիմք են տալիս», ապա փոխանցել Հրանտ Բագրատյանի եզրահանգումները, թե բյուջեում «հազար խոշոր հարկատուների տեսակարար կշռի 0.7%-ով նվազումը» նշանակում է, որ գնալով «բյուջեն լցնում է հասարակ ժողովուրդը», «պետությունը ի վիճակի չէ և չի ուզում մտածել տնտեսության զարգացման մասին» և այլն: «168 ժամը» հավելել է, թե «հարկային մուտքերի ավելացման բեռն ավելի շատ զգացել են միջին և մանր գործարարները», նաև մտահոգիչ համարել «ուղղակի և անուղղակի հարկերի հարաբերակցությունը»:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ