Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 5 փետրվարի 2011

Բանկերի «բարգավաճումը» և լրատվամիջոցների զարմանքը

«Կապիտալի» մեկնությամբ կառավարության և Կենտրոնական բանկի կանխատեսումներն «այս տարվա տնտեսական աճի մասով գրեթե նույնն են». ըստ թերթի «ԿԲ-ն շինարարությունում աճ է արձանագրել», մինչդեռ «ԱՎԾ-ն դա չի նկատել», ինչը, ամենայն հավանականությամբ, «պայմանավորված է տարբեր մեթոդաբանության կիրառմամբ»: «Ազգը», բանկերի պարտադիր պահուստավորման նորմատիվների փոփոխման վերաբերյալ ԿԲ խորհրդի նախօրեին կայացրած որոշմանն անդրադառնալով, գրել է, որ այն կհանգեցնի դրամի հետագա արժևորման, նաև «ոչ մի ազդեցություն չի գործի» բանկերում գտնվող քաղաքացիների ավանդների «տոկոսների վրա»: «168 ժամը» ըստ ԿԲ կանխատեսումների փորձել է պատասխանել հարցին, թե «ինչ է սպասվում մեզ այս տարի». կբարձրանան նավթամթերքի, արդյունաբերական և թանկարժեք մետաղների գները, չափավոր աճ կունենան հացահատիկի գինը և այլն: Մի այլ հրապարակման մեջ թերթը ձկնաբուծարաններում ջրաչափերի տեղադրման նախաձեռնությանը փորձել է հակադրել ձկնաբուծությամբ զբաղվող «գործարարներից շատերի մտավախությունը», թե «նպատակը այս ոլորտը մենաշնորհային դարձնելն է»: «Երկիրը» գրել է, որ հայաստանյան բանկերը «բարգավաճում են` անկախ ամեն ինչից», նաև հիշեցրել, որ մի ժամանակ «բանկերի գործունեության վերաբերյալ ամփոփագրերում արտարժույթի առուծախի գործառնություններից ստացված եկամուտներն արտացոլվում էին առանձին տողով», և «հաշվետվողականության այդ ձևը դոլարայնացման բարձր մակարդակ ունեցող երկրներում «առավել համահունչ էր իրավիճակին»: Մի այլ հրապարակման մեջ թերթը «շահերի լուռ բախում է» որակել այն, որ «կառավարության գործունեության մասին հայրենի գործարարները լռում են» և «որևէ կերպ չեն արձագանքում»:
«Հայոց աշխարհը» անդրադարձել է նախօրեին կառավարության կողմից Մաքսային օրենսգրքում փոփոխություն կատարելու վերաբերյալ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի առաջարկի մերժմանը, այդ առումով խորհրդարանական տարբեր խմբակցությունների տեսակետներին և հընթացս հարցրել. «Այսպե՞ս ենք խրախուսում տեղական արտադրությունը»: «Ժամանակի» աղբյուրները հայտնել են, թե իբր «Հրանտ Վարդանյանի հարաբերությունները ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՊԵԿ-ի պետ Գագիկ Խաչատրյանի հետ շարունակում են լարված մնալ», և դա գործարարին ստիպել է «Վրաստանում կատարած... ներդրումը ավելացնել մի քանի անգամ»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ