Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 9 փետրվարի 2011

Մամուլը և բազմաթիվ «ինչուները»

«Առավոտը», անդրադառնալով Արարատի մարզի ձկնաբուծական տնտեսությունների ղեկավարների հետ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանդիպման մանրամասներին, փոխանցել է ջրաչափիչ սարքերի տեղադրման խնդիրների կապակցությամբ ձկնաբույծների մտահոգությունը («Մենաշնորհ չի՞ լինի»): «Կապիտալը» նշել է, որ «վարչապետը համոզել է ձկնաբույծներին» և «ձկնաբուծարաններում կտեղադրվեն ջրաչափեր»: Մի այլ հրապարակման մեջ թերթը ներկայացրել է «Հայփոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանի հետ զրույցը, ով այս տարվա հունվար ամսին Երևանում կենսաթոշակների բաշխման գործընթացի դժվարությունները բացատրել է այն հանգամանքով, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համապատասխան ստորաբաժանման կողմից «ցուցակները տրամադրվել են խառնաշփոթ վիճակում», ինչն այժմ արդեն կարգավորվել է: «Երկիրը» հայտարարել է Ազգային մրցունակության հիմնադրամի տնօրեն Բեկոր Փափազյանի աշխատավարձի չափը` 6.2 մլն դրամ և հարցրել. «Արդյո՞ք սա արված աշխատանքին համարժեք է»: «Ազգը», վերլուծելով խոշոր հարկատուների ցանկում հանքարդյունաբերական ընկերությունների վճարումների չափը, փաստել է, որ «ոլորտը ներկա պահին... զարգանում է», և այն «կայուն չի լինի», եթե «չիրականացվեն ոլորտի արդյունավետությունը բարձրացնող միջոցառումներ»: Պարբերականը հրապարակել է նաև «Իրավունքի և ազատության կենտրոն» Հ/Կ նախագահ Վարդան Հարությունյանի բաց նամակը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին:
«Իրավունքը» հարցրել է, թե «ո՞ւմ են հարստացնում հայաստանյան պղինձն ու մոլիբդենը»` հընթացս անդրադառնալով «լուրջ մտորումների տեղիք» տվող Wikileeks-ի գործընկեր «Русский Репортер» կայքի տարածած տեղեկատվությանը` «հայաստանյան ոսկու շուրջ տիրող կոռուպցիայի հետ կապված»: Ի դեպ, ռուսական կայքի վերջին հրապարակումներին ջանասիրությամբ հետևել է նաև «Հայկական ժամանակը» հատկապես շեշտելով, թե իր երևանյան կացարանը թալանելու խնդրի առիթով Ուկրաինայի նախկին դեսպան Ալ. Բոժկոն «մեղադրել է ՀՀ կառավարությանը»: Մի այլ հրապարակման մեջ թերթը անդրադարձել է երեկ ՀՀ ԿԲ խորհրդի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացմանը` «Գնաճ զսպեմ տոկոսով»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ