Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 10 փետրվարի 2011

Գնաճի «անակնկալ» գալուստը

«Ազգը», կառավարության այսօրվա նիստի օրակարգում ներառված կարևոր հիմնահարցերից մեկին` «գերավճարների հետ վերադարձն ուշացնելու դեպքում տույժերի վճարման կարգի մասին որոշման նախագծին» անդրադառնալով, նշել է, որ նախագծի իրականացման նպատակը «հարկման արդարության սկզբունքի կիրառումն է», որը, արդեն «Կապիտալի», մեկնաբանությամբ, տարիներ շարունակ եղել է «բավական լուրջ խնդիր», և «կառավարությունը «վերջապես... խոստումից անցնում է գործնական քայլերի»: Թերթը երկու այլ հրապարակումներում փորձել է նաև բացահայտել, թե իրականում «ի՞նչ ռիսկեր է թաքցնում պետական ներքին պարտքը», այն «ֆինանսական բո՞ւրգ, թե՞ բնականոն սպասարկում» է, արդյոք Հայաստան մտնող գազը կթանկանա՞» և «որքան կլինի Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը» (ինչը, ըստ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի երեկվա հայտարարության, պարզ կդառնա մինչև փետրվարի վերջ»), ինչո´ւ «ԿԲ-ի կանխատեսումը չի իրականացել» և «2010թ. տրանսֆերտներն աճել են ընդամենը 3 %-ով» և այլն:
«Առավոտը» փոխանցելով ցորենի ներկրմամբ զբաղվող «Մանչոգրուպ» ընկերության տնօրեն Իվան Մուսոյանի մտահոգությունը, թե «միջազգային շուկաներում ցորենի գները շարունակում են ավելի արագ աճել», զգուշացրել է, որ «հացի նոր թանկացումներ են սպասվում»: «Ժամանակում» տնտեսագետ Մովսես Արիստակեսյանը կարծիք է հայտնել, թե «Իշխանությունը պատրաստվել է գազի, էլեկտրաէներգիայի ու ջրի գների բարձրացմանը», «կառավարությունը չի կարողանում մենաշնորհներից ապահովել անհրաժեշտ հարկային մուտքեր», որի պատճառով էլ «ուժեղացնում է փոքր ու միջին բիզնեսի վրա ճնշումների գնով բյուջեն լցնելու քաղաքականությունը»: Թերթի մի այլ հրապարակում ներկայացրել է ԱԺ պատգամավոր, ՀՅԴ խմբակցության անդամ Հրայր Կարապետյանի տեսակետը, թե «մեր պետությունը Սահմանադրությամբ սոցիալական պետություն է հռչակված», և «այս առումով կառավարությունը իր խնդիրը չի կատարել»:
«Հայոց աշխարհը» գրել է, որ թեպետ, գնաճային ճնշումների խորացման հավանականությունն աչքի առաջ ունենալով, ԿԲ-ն «հերթական անգամ որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, որ առանց այդ էլ բավականաչափ բարձր էր», այդուհանդերձ «գնաճն ահագնանում է, փողը` թանկանում»: «Երկիրը», անդրադառնալով թեմային կարծիք է հայտնել, թե «գնաճի ետևում մենաշնորհներն են» և իբր` «փաստորեն պետությունը, հրահրելով գնաճ կամ աչք փակելով գնաճային երևույթների վրա, ըստ էության արժեզրկում է պետական ներքին պարտքը», ինչը «ըստ էության թաքնված դեֆոլտ է, ուրիշ ոչինչ»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ