Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 11 փետրվարի 2011

Վրացական գործոնը

Վերջերս մամուլը հաճախ է իր այս կամ այն միտքը կամ վարկածը հաստատելու համար բերում հարևան Վրաստանի օրինակը: «Երկրի» պնդմամբ եթե այդ երկրում մինչև 55 հազար դոլարի շրջանառություն ունեցող փոքր բիզնեսը, ինչպես նաև ՏՏ ոլորտը ազատված են հարկերից, ապա մեզ մոտ հակառակն է: Դա է պատճառը, որ «100 հայ գործարարներ արդեն Վրաստանում են»: «Դելովոյ էքսպրեսն» իր հերթին հավաստում է` «Փոքր բիզնեսի վիճակը չի լավանում, այն այդպես էլ չի դարձել տնտեսական զարգացման շարժիչը, և եթե 20 տարում ձևավորված այդ միտումը պահպանվի, ապա դժվար թե ապագայում էլ դառնա»: Այս թերթը հրապարակել է «Արմինֆոյի» հարցազրույցը «Արմենբրոք» վարկային ընկերության գլխավոր տնօրենի հետ: Վերջինս նույնպես կարծիք է հայտնում, որ «մենք պետք է սովորենք վրացի բարեփոխիչներից». «Ի՞նչ կապ ունի մակրոտնտեսական կայունությունը, երբ Հայաստան ժամանած ներդրողներին սարսափի են մատնում փողոցների աղբը և համընդհանուր անտարբերությունը»: «Միայն տուրիստ ասելով բյուջե չի քաղցրանա» հոդվածում «Իրավունքը» ևս «յոլա չի գնացել» առանց վրացական համեմատության: Եթե այդ երկիրն արդեն այս տարի պատրաստվում է ընդունել 3 մլն զբոսաշրջիկ, ապա Հայաստանը այդ «բնագիծը» պատրաստվում է նվաճել... 2030թ.: ԱՊՊԱ-ի և մաքսատուրքի թեմաների արծարծումը ևս անխուսափելիորեն վրացական աղերսներ է հարուցել: Ո՞վ կարող է բացատրել, թե ինչու է Վրաստանում նույն մեքենայի մաքսազերծման գինը հազար դոլար, Հայաստանում` 3 հազար»,- հարց է տալիս «Երկիրը»: Ահա մյուս վերնագրերը. «ԱՊՊԱ. Վրաստանը հիշեցրել է իր օրենքի մասին» («Կապիտալ»), «Մի խեղդեք մեզ, թողեք շնչենք» («Հրապարակ»), «Ինչու է այդչափ տարածված մեքենաների ժամանակավոր ներմուծումը» («Հայոց աշխարհ»), «Ասպարեզը» ոստիկանախեղդ էին արել» («Առավոտ»), «Երբ մեքենան վառելով էլ չեն ազատվի» («Ժամանակ»), «Հանգանակություն կառավարության համար» («Հայկական ժամանակ»):
«Հայաստանի զրուցակիցը» վերլուծական հոդված է տպագրել «Ի՞նչն է խանգարում հայրենական արտադրանքի արտահանմանը», իսկ «Կապիտալը» փոխանցել ձկնաբույծների միության նախագահի լավատեսությունը, թե «Եվրոպայում գնահատում են հայկական ձկնամթերքը»:
Մամուլի տեսադաշտում են մեր երկրի «հավակնոտ» ծրագրերը` «Իրան-Հայաստան» երկաթուղու և Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարության խնդիրները: «Կապիտալը», պատասխանելով այն հարցին, թե որքանով է մրցունակ իրանա-ռուս ադրբեջանական նախագիծը, նկատում է, որ «հայկական նախագծում գերակշռում են քաղաքական գործոնները»: Ինչ վերաբերում է ավտոճանապարհին, ապա այդ նախագիծը գլխովին քննադատել է «Հրապարակը»` «Ատկատապատում կամ Հյուսիս-հարավ կոչվող գրդոնը»:
Տպագիր մամուլն անդրադարձել է նաև կառավարության երեկվա նիստին` «Կառավարությունն ինքն իրեն կպատժի, իսկ գայլ սպանողներին կպարգևատրի» («Առավոտ»), «Գայլ սպանեք» («Երկիր») և Ռոբերտ Նազարյանի ելույթին` «Հոսանքի սակագինը չի բարձրանա» («Կապիտալ»), «Ինչ կասես, քաջ Նազարյան» («Հայկական ժամանակ»), «Գազի սակագինը ապրիլից չի բարձրանա» («Հայոց աշխարհ»):
«Հրապարակին» հասած տեղեկությամբ «ՀՀ վարչապետի և կառավարության աշխատանքը խիստ քննադատության է ենթարկել» գործարար Հրանտ Վարդանյանը ՀՀ նախագահին հղած իր նամակում: Նա իբր խնդրել է, որ առաջիկա երկու տարում կառավարությունը «տնտեսական դաշտում ոչ մի փոփոխություն չկատարի»:
«Երկիրը» արձանագրել է «SOS Խոսրով» բնապահպանական հասարակական դաշինքի անդամների ահազանգը «Խոսրովի անտառ» պետական արգելոցում «Գիլան» արգելավայրի ստեղծման կապակցությամբ, նաև տեղեկացրել, որ տարածքը վարձակալած կազմակերպությունն այնտեղ կառուցել է բետոնածածկ շինություն և մոթել: Անդրադառնալով թեմային «Ազգը» գրել է, թե բնապահպանների դժգոհությունը հիմնավորված է այն փաստով, որ «կառավարության աջակցությամբ բնությանը հսկայական վնաս է հասցվում, խախտվում են ՀՀ օրենքներ ու միջազգային կոնվենցիաներ», ուստի անցկացվում է ստորագրահավաք` «Գիլանին նախկին կարգավիճակ վերադարձնելու պահանջով»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ