Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 15 փետրվարի 2011

Վրացական գործոնը վրացական փուչի՞կ է...

Թեման շարունակվում է, ինչին նպաստել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի անդրադարձը: Տիգրան Դավթյանը բացատրում է, թե ինչու է հայկական կապիտալը «հոսում» դեպի հարևան երկիր` մեր շուկան արդեն նեղ է գալիս նրա համար: Այս միտքը նույնպես մամուլը միանշանակ չի ընդունում: Ահա վերնագրերը` «Դրդում են և հանգստանում» («168 ժամ»), «Էկոնոմիկայի նախարարը դրական տեղաշարժ է տեսնում, իսկ թվերը բոլորովին այլ բան են ասում» («Կապիտալ»), «Իսկ ինչո՞ւ պետք է վրացական պետհամարանիշները գերադասելի լինեին», «Եվ կրկին ավարտված ճգնաժամի հեքիաթը» («Իրավունք»): Իսկ ահա Վրաստանում վերջին տարիներին գործարարությամբ զբաղվող մեկն այցելում է «Հրապարակի» խմբագրություն և նորովի բացատրում իրավիճակը: Նրա կարծիքով «Վրաստանի և Հայաստանի` խոշոր բիզնեսի համար առկա պայմանները գրեթե չեն տարբերվում», և վրացիներն իրականում «փափախով են զբաղված: Նրանք չեն սիրում աշխատել, սիրում են էսօրվա օրով ապրել»: Հիասթափված գործարարը կասեցրել է իր բիզնեսը Վրաստանում և վերադարձել «հայրենի երկիր»:
«Գոլոս Արմենիին» դրվատում է կառավարության 2011թ. գործունեության ծրագիրը, սակայն միաժամանակ գտնում, որ տնտեսական քաղաքականության «չորս անիծյալ հարցերը» մնացել են անպատասխան: Դրանք են` այսօրվա Հայաստանին պե՞տք է արդյոք ըստ էության «անվճար» սեփականաշնորհման «վերջին ռաունդը», ո՞ւմ է պատկանում բնության կապալը: Երրորդ և չորրորդ խնդիրներն են հակամենաշնորհային կարգավորումը և ագրարային ոլորտը:
«Կապիտալը» գրել է, որ նավթամթերքի տեղափոխման Թավրիզ-Երևան խողովակաշարը, որի կառուցման միջոցների վերաբերյալ պայմանավորվածությունները «թե´ հայկական, թե´ իրանական կողմը չեն պարզաբանում», շահագործման կարող է հանձնվել 2014 թվին, Իրանը պատրաստ է «օրական 1.5 մլն լիտր հեղուկ վառելիք առաքել Հայաստան», նաև հավելել, թե դեռևս պարզ չէ` որքանով էժան կլինի իրանական բենզինը և «ինչ գնով կվաճառվի վերջնական սպառողին»: «Հայկական ժամանակը» թեման տեղափոխել է «խողովակներից անդին» և նշել, թե այն «խորհրդավորության քող ունի իր վրա», և խողովակաշարը եթե կառուցվի, ապա «այնպես պետք է արվի, որ ոմանց ստվերային եկամուտները... գոնե չնվազեն»:
«Ժամանակը» առողջապահության ոլորտում համավճարի սկզբունքի ներդրումը որակել է «փուչիկ» և փորձել համոզել, թե իբր «քոռ գրոշ չարժե» առողջապահության նախարարության պետական առողջապահության գործակալության պետի` «նախօրեի ասուլիսային պնդումն առ այն», որ «համավճարի նոր կարգի ներդրմամբ» պատերազմ է հայտարարվում «բուժծառայությունների դիմաց ստվերային վճարմանը»: «Գոլոս Արմենիի» հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը մասնավորապես նշել է, որ «պետությունը պետք է կարգավորի դեղերի գները», նաև մտահոգություն հայտնել «կեղծ դեղերի» բացահայտման ուղղությամբ աշխատանքների ընթացակարգերի վերաբերյալ:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ