Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 16 փետրվարի 2011

«Այսօր տոն է, խնդություն...»

«Ազգը» քսան տարեկան է, «Հրապարակը»` երեք: «Ազգը» ջատագովն ու պաշտպանն է եղել մեր ազգային, հոգևոր ժառանգությանը», «Հրապարակը» փորձել է լինել ընթերցողի «համախոհն ու գաղափարակիցը», լինել «օպերատիվ ու հետաքրքիր, խելացի ու սուր»:
«Հայկական ժամանակը» ներկայացրել է կոալիցիոն հուշագրի միայն իրեն հայտնի պատմությունը, ըստ որի այսօր ստորագրվելիք տեքստը գրել են Տիգրան Սարգսյանը և Արթուր Բաղդասարյանը: Նրանք, իբր, փորձել են այնպես անել, որ ԲՀԿ-ն կոալիցիայից դուրս գա` «Պաշտոններն արդեն բաժանել էին»: Շուտով բաժանվելու են նաև բուհերի ռեկտորների պաշտոնները: «Հրապարակը» տեղեկացնում է, որ մանկավարժական համալսարանում, օրինակ, ռեկտորի միակ թեկնածուն «վարչապետի մտերիմ» Ռուբեն Միրզախանյանն է, որը «շատ դրական է համարում» բուհի խորհրդի նախագահի պաշտոնում ՀՀ վարչապետի ընտրությունը:
Մինչ այդ, «Կապիտալի» փոխանցմամբ և էկոնոմիկայի նախարարի վկայությամբ, ՀՀ կառավարությունը և ԿԲ-ն գնաճի դեմն առնելու նոր գործիքակազմ են որոնում: «Առավոտի» գլխավոր խմբագրի դիտարկմամբ էլ «պետության ներկայացուցիչների և բիզնեսի միջև պետք է լինի որոշակի տարածություն», որը չկա, քանի որ «մեզ մոտ հենց իշխանավորներն են սուպերմարկետների սեփականատերերը, հենց պատգամավորներն են տոնավաճառների տերերը, հենց վարչապետն է նախկին բանկիր»:
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի երեկվա ասուլիսին լրատվամիջոցներն անդրադարձել են տարաբնույթ մեկնաբանություններով: «Ազգի» փոխանցմամբ նախարարը նշել է, որ Իրանի ներկայիս քաղաքական իրավիճակը «լուրջ ազդեցություն չի ունենա հայ-իրանական տնտեսական ծրագրերի վրա» («100 մլն դոլար` Թավրիզ-Երասխ նավթամթերքի խողովակաշարի շինարարության համար»): «Հայոց աշխարհը» առանձնապես հիշատակել է նախարարի խոսքը` «գազի սակագինը դեռ չի հստակեցվել, բայց բանակցություններն ընթանում են փոխըմբռնման մթնոլորտում»:
«Հայկական ժամանակը», մեջբերելով էներգիայի արտահանման հեռանկարների առիթով նախարարի մի արտահայտությունը, թե «առայժմ ոչ մի իրատեսական պայմանավորվածություն չկա», փորձել է հեգնել` «Գնո՞րդ ալ չունիք»:
«Ժամանակը» ներկայացրել է «եվրոպական մի շարք երկրներում գազի գները` արտահայտված հայկական դրամով» և վերստին նշել, որ «Հայաստանը արդեն իսկ գազի համար «Գազպրոմին» վճարում է աշխարհում ամենաթանկ գներից մեկը» («Փնտրվում է «Հայռուսգազարդի» չափ գազի տեղափոխման ծախս անող երկիր»): «Կապիտալին» առավելապես հետաքրքրել է «Նաիրիտի» թեման. հոդվածագիրը մեջբերել է նախարարի խոսքը, որ «եթե նույնիսկ կառավարությունը մասնաբաժին ունի «Նաիրիտում», դա չի նշանակում որ պետք է...փորձի գումարներ ներդնել», և որ «անհրաժեշտ է մշակել մի ծրագիր, որը լինի այնքան հրապուրիչ, որ մասնավորներն իրենք ցանկանան ներդրումներ կատարել»:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ