Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 17 փետրվարի 2011

Վրացական գործոնը

Վրաստանի վարչապետի այցելության արդյունքներից լրատվամիջոցներն առանձնացրել են կարևորները` «Վրաստանը չի վաճառելու գազատարի հսկիչ փաթեթը» («Ազգ», «Հայոց աշխարհ»), «Վրաց-թուրքական փորձի տեղափոխում հայկական սահման» («Կապիտալ»), «Ընդարձակ օրակարգ» («Գոլոս Արմենիի»): Իսկ ահա «ՀԺ»-ի կարծիքով Վրաստանը դարձել է մեր երկրի վրա «ամենամեծ ազդեցությունն ունեցող երկիրը», որովհետև այդ ազդեցությունը «հոգեբանության վրա է»: Մերոնք տեսնում են, թե ինչպես կարելի է «հաշված տարիների ընթացքում խայտառակ վիճակում գտնվող Վրաստանը դարձնել բառիս բուն իմաստով կարգին երկիր»: «Գոլոս Արմենիին» նույնպես գտնում է, որ մեր բիզնեսի արտահոսքը Վրաստան կարող է հանգեցնել Հայաստանի տնտեսական օրգանիզմի լուրջ դիսֆունկցիայի»: Ավելի վճռական է «Առավոտի» գլխավոր խմբագիրը, որը կառավարության ուսերին բարդում է «մեր պետությունը վտանգելու» մեղքը. «Եթե հարևան երկրում ավտոմեքենա մաքսազերծելը երկու անգամ ավելի էժան է, քան մեզ մոտ, դա նշանակում է միայն մի բան, որ այդ երկրի իշխանությունը քո երկրի իշխանությունից ուղիղ երկու անգամ ավելի խելացի է»: Նույնը վերաբերում է մասնավոր բիզնեսին, աշխատուժին:
«Ժամանակը» էկոնոմիկայի նախարարության մշակած օրենքի նախագիծը Հայաստանում ազատ տնտեսական գոտիների վերաբերյալ, որը կառավարության հավանությանն արժանանալուց հետո ուղարկվել է ԱԺ, որակել է «ազատ տնտեսական զսպաշապիկ», նաև փոխանցել Հրանտ Բագրատյանի ու ՀՅԴ խորհրդարանական Արա Նռանյանի մերժողական մեկնաբանությունները: «Երկրում» ԱԺ պատգամավորն ավելի խիստ գնահատականներ է տվել նախագծին, հընթացս նշելով, թե մասնավորապես «դրամի զանգվածի կառավարման միջոցով գնաճի զսպման փորձը ԿԲ կողմից «անհեթեթություն է», «կառավարությունը, փաստորեն, զսպում է քաղաքացիների եկամուտը, տնտեսական աճը, նվազեցնում է շրջանառու միջոցները, որպեսզի պայքարի գնաճի դեմ, այնինչ պետք է անի հակառակը»: «168 ժամը» «իր հանգույն» է գնահատել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի այցը «Արփիմեդ» դեղագործական ընկերություն և ոլորտի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման նպատակով ձեռնարկվող միջոցառումների անհրաժեշտության կարևորումը. «Դեղագործներն էլ քաշվեցին»: Թեմային անդրադարձել է նաև «Հրապարակը»` իր կերպ. իբր երկար համոզելուց հետո են վարչապետի թիկնապահներին «կարողացել ի վերջո կոտրել», և նրանք արտադրամաս մուտք են գործել «կարգի համաձայն», այսինքն` համապատասխան արտահագուստ հագնելով:
«Կապիտալը» (նաև «168 ժամը») անդրադարձել է Հայաստանում ԱՊՊԱ-ի ներդրման մի շարք խնդիրներին ու դժվարություններին, նաև նշել. թե մասնավորապես «Ռոսգոսստրախ» կազմակերպությունը նկատում է «զեղծարարության միտում» և «խոստանում թանկացնել պոլիսները»:
«Ժամանակը», դարձյալ ապավինելով «իր տեղեկություններին», գրել է, թե իբր «Լինսի» հիմնադրամի ինքնալուծարումը «գրեթե խուճապ է առաջացրել կառավարությունում», և «կուլիսներում արդեն սկսել են բարձրացնել», թե «Հայաստանը գրեթե անդունդի եզրին է»: «Հայոց աշխարհի» հետ զրույցում գործարար Հրանտ Վարդանյանը նշել է. «Հայաստանն իմ հայրենիքն է, այլ ոչ թե ինչ որ բիզնես տարածք»:
«Հայկական ժամանակը» հրապարակել է Երևան քաղաքի բնակիչ Լևոն Քոչարյանի բաց նամակը` ուղղված «ՀՀ նախագահին, Ազգային ժողովին և կառավարությանը». հեղինակը «SOS է հնչեցրել», որ իր նկատմամբ անուշադրության հետևանքով կարող է «վարակել շրջապատին». «Գոլոս Արմենիին» փոխանցել է մի քանի հայ քիմիկոսների բաց նամակը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ