Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 19 փետրվարի 2011

Մեր նախանձը բարի է...

«Երկիրը» համառոտ ներկայացրել է վարչապետ Տիգրան Սարգսյանի բլոգի «վրացական» գրառումը, ինչպես նաև մեջբերել մի քանի մեկնաբանություն: Դատելով մի շարք հրապարակումներից, վրացական գրանցումով մեքենաների վարորդները պատրաստ են դիմելու վճռական գործողությունների` «Կդառնան Վրաստանի քաղաքացի՞. վարորդները ՀՀ կառավարությանը 10 օր ժամանակ են տվել» («Առավոտ»), «Վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների վարորդների հայտարարությունը» («Ազգ»): Հայ-վրացական գործընկերությունը, «Հայոց աշխարհի» կարծիքով, պրագմատիկ է և «նվազեցնում է պոտենցիալ սպառնալիքները: Նույնիսկ կապիտալի տեղափոխումը մի երկրից մյուսը թերթը նորմալ է համարում, «միայն այն դեպքում, երբ խոսքը ավելցուկային կապիտալի մասին է»` «Տնտեսությունը օգտվում է թանկ փողերից, իսկ էժան կապիտալը դուրս է հոսում»: Հարևան Վրաստանին նախանձելու մի օրինակ է բերում «Ազգը»` պնդելով, որ ոստիկանության անձնագրային բաժիններում «ամեն ինչ մնացել է այնպես, ինչպես 5 տարի, 15 տարի, 25 տարի առաջ էր»: Մինչդեռ ոստիկանապետը ստեպ-ստեպ խոսում է բարեփոխումից, իսկ վարչապետը խնդիր է դրել պետական մարմինների կողմից մատուցվող ծառայությունների որակը հասցնել մասնավորի մատուցած ծառայությունների մակարդակին: Իսկ ահա հարևան Վրաստանում «այս խնդիրները կարգավորված են»:
Հերթական կանխատեսումներով հանդես է եկել «Գառնիինվեստ» ունիվերսալ վարկային կազմակերպության տնօրեն Բագրատ Ասատրյանը: Նրա կարծիքով «Հայաստանի տնտեսությունն ի վիճակի կլինի ոտքի կանգնել և հասնել նախաճգնաժամային ցուցանիշներին միայն 2013-2014թթ.»: Գնաճն էլ, ըստ բանախոսի, «կհաստատվի 8-9 տոկոսի սահմաններում» («Կապիտալ»): Ավելի դաժան է «168 ժամը», որը բնակչությանը կոչ է անում պատրաստվել «երկնիշ գնաճի»: Սակայն այս թվերը պարզապես խամրում են այն «սարսափելի» («ՀԺ») թվերի հանդեպ, որոնք երեկվա հանրահավաքում հրապարակել է Հրանտ Բագրատյանը: Այս տարի պատահաբար լինելով Թունիսում, Եգիպտոսում, Հորդանանում, նա զգացել է «եգիպտանալու. թունիսանալու, ղրղզանալու. հորդանանանալու» անզուսպ ցանկություն, որով փորձել է վարակել նաև հանրահավաքի մասնակիցներին:
Պատշաճ արձագանք է ստացել ՀՀ գյուղատնտեսության նախարարի մամուլի ասուլիսը` «Կամավոր միավորումը կոլխոզ չէ. պետությունը օժանդակության առաջնահերթությունը կտա կոոպերատիվներին» («Հայաստանի Հանրապետություն»), «Կյանքը ստիպում է շրջվել դեպի գյուղատնտեսություն» («Հայոց աշխարհ»), «Գյուղնախարարից` 25 ձու, կովերին... կանձնագրավորեն» («Կապիտալ»), «Հույսը պապենական մեթոդներն են ու Աստված. գյուղնախարարը որոշել է ոլորտը զարգացնել սերմն օծելով, բերքն օրհնելով» («Առավոտ»):
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ